Շոկային դիվերսիա թոշակառուների դեմ. Իրավունք
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է տարբեր ընկերություններում իրականացնել ներկա եւ նախկին աշխատողների աշխատած տարիների, աշխատանքի ընդունման եւ ազատման հիմքերի, ինչպես նաեւ վճարված աշխատավարձի հիմքերի հավաստիության ստուգում: Այդ ստուգումներից պարզվել է, որ մի շարք աշխատողների սոցվճարները տարիներով ընկերությունների կողմից չեն փոխանցվել: Եվ ոչ ավել, ո չ պակաս նախարարությունը որոշել է դրա համար թոշակառուներից պահանջել ոչ միայն տուգանք, այլեւ չմուծված սոցվճարների դիմաց պակասեցնել թոշակառուների ստաժը:
Ընդ որում այն դեպքում, երբ աշխատողներն իրենց աշխատանքի դիմաց վճարվել են առանց անգամ գլխի ընկնելու, որ հիմնարկը սոցվճարները չի փոխանցել: Բայց սա, կարծես, նախարարարությանն ամենեւին հետաքրքիր չէ, ուստի կառավարության ներկայացուցիչները նախընտրում են ամենահեշտ ճանապարհը հետ գանձել թոշակառուից վճարված կենսաթոշակի, ըստ իրենց, ավել գումարը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: