Հունվարից հետո ում կկրակի. Հայկական Ժամանակ
Երեկ Վիգեն Սարգսյանը հաստատեց, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն ազատվում է աշխատանքից: Պաշտպանության նախարարն ասաց, որ Բաղմանյանը աշխատանքից ազատման մասին զեկուցագիր է գրել իր հորդորով: Որպեսզի գեներալ Բաղմանյանի աշխատանքային լիազորությունները դադարեցվեն, անհրաժեշտ էր Սերժ Սարգսյանի հրամանագիրը, որն էլ երկար չսպասեցրեց: Երեկ օրվա վերջում հրապարակվեց նաև հրամանագիրը: Հայկազ Բաղմանյանի ազատման մասին, լուրերը անցյալ շաբաթվանից էին շրջանառվում, սակայն պաշտոնապես չէին հաստատվում. ոչ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ոչ աոաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը այդպես էլ լրագրողների հարցերին հստակ պատասխան չտվեցին չհերքելով, բայց եւ չհաստատելով Բաղմանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրը:
Պարզում է, այդ հանդիսավոր պահը Վիգեն Սարգսյանը իր համար էր պահպանում: Երեկ Մարշալ Բաղրամյանին նվիրված միջոցառումից հետո Սարգսյանը չարհամարհեց լրագրողերին եւ սիրահոժար պատասխանեց հարցերին: Բնականաբար, առաջին եւ միակ հարցը պետք է վերաբերեր Բաղմանյանի եւ մյուս բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությանը: Եվ ահա այստեղ Պաշտպանության նախարարը սենսացիոն հայտարարություն արեց: Նա ասաց, որ Բաղմանյանն իր հորդորով աշխատանքից ազատվելու զեկուցագիր է գրել, հարցին էլ, թե որն է այդ հորդորի պատճառը, պատասխանեց. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության համար»:
Հայկազ Բաղմանյանը ՀՀ զինված ուժերի, մեղմ ասած, ամենավարկաբեկված կադրերից է, նրա անունը մշտապես շոշափվել է ինչ-որ սկանդալների, չարաշահումների համատեքստում: Բաղմանյանին աշխատանքից ազատելու պատճառներ վերջին տարիներին թերևս շատ են եղել, բայց որեւէ մեկը մոտ էլ չի գնացել այդ թեմային: Եվ հիմա Վիգեն Սարգսյանը հայտարարում է, որ Բաղմանյանը լավ չի աշխատել, իր հանձնարարությունները չի կատարել, ինչի արդյունքում իրենց համատեղ ծառայությունն անհնար է դարձել:
՚ Վերլուծաբանները երեկ արդեն այս իրադարձությունը գնահատում էին որպես Վիգեն Սարգսյանի դիրքերն ուժեղացնող կարեւոր հանգամանք: Նույնիսկ շատ հեռու էին գնում վերլուծություններում, նշելով, որ այս քայլով նախարարը դառնում է 2018-ից հետո ռեալ վարչապետացու: Վիգեն Սարգսյանը, սակայն, նոր չէ, որ վարչապետի հնարավոր թեկնածուների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում: Երեւի արդեն մի քանի տարի նրա անունը չի իջնում այս ցանկից: Վիգեն Սարգսյանը վարչապետ, Սերժ
Սարգսյանը Պաշտպանության նախարար կոմբինացիայի մասին էլ գրվել է դեռ ամիսներ առաջ: Երկրի աոաջին դեմք դառնալու համար, սակայն, պետական կառավարման ոլորտում կուտակած փորձն ու առավել եւս առաջին դեմքերի օգնականը լինելը բավարար չէին կարող լինել: Անհրաժեշտ է լուրջ մկրտություն, որը Հայաստանի պարագայում առաջին հերթին հնարավոր էր ստանալ Պաշտպանության նախարարությունը ղեկավարելով: Վիգեն Սարգսյանի այս ընթացքում արած քայլերը սկսած 1000 դրամների նախագծից մինչեւ ազգ-բանակ գաղափարի ներդրում եւ տարկետման իրավունքի սահմանափակում, կարող են հենց այդպիսի ւմաստ ստանալ
Մեր հասարակության եւ միջազգային հանրության աչքում նրան ազդեցիկ ֆիգուրի կերպար հաղորդելու համար: Հայկազ Բաղմանյանին թերեւս կհաջորդի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը : Ի դեպ, երեկ լրագրողները հնչեցնում էին նաեւ Հակոբյանի անունը հնարավոր պաշտոնանկությունների մասին հարցում, սակայն Վիգեն Սարգսյանը չլսելու էր տալիս այն: Անհրաժեշտ էֆեկտին հասնելու համար պետք է, որ ժամանակ անցնի, հանրությունը մարսի Բաղմանյանին հեռացնելու մասին լուրը, մտմտա իսկ կարող է իսկապես Վիգեն Սարգսյանը ուժեղ տղա է, փորձի նրան պատկերացնել ղեկավարի դերում: Հունվարից հետո կհնչի հաջորդ կրակոցը՝ կհայտարարվի Մովս ես Հակոբյանի ազատման մասին, ու գուցե դեռ կան այլ ավելի ուժեղ կրակոցներ:
Սերժ Սարգսյանի տեսանկյունից թերեւս Վիգեն Սարգսյանը վարչապետի, ինքը՝ Պաշտպանության նախարարի պաշտոնում ամենա[ավ տարբերակն է: Ինքը չի մնա երրորդ ժամկետ եւ չի խայտառակի ռեսպուբլիկան, երկրի ղեկը կհանձնի իր ամենավստահելի կադրին, ինքն էլ երկրի անվտանգության երաշխավորը կլինի, ինչը բխում է բոլոր ՀՀԿ-ականների սրտերից:
Փայլուն մտահղացում է, ի սկզբանե հիանալի մշակված, որի իրականացման համար առաջին իսկ օրերից ՊՆ-ից հեռացվեց ՀՀ ԶՈւ այն ժամանակ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Վերջինի ներկայության պարագայում Վիգեն Սարգսյանն, իհարկե, մինչեւ այսօրվա օրը չէր հասնի: Միակ հանգամանքը, որ կարող է տապալել այս ամբողջ մտահղացումը, Վիգեն Սարգսյանի իրական կերպարն է, որը վերը նկարագրված բոլոր թիրախային կրակոցների արդյունքում անգամ ոչ մի կերպ չի ընկալվում որպես մարդ, որն իր ձեռքում է պահում կրակող զենքը: Միեւնույն է, հանրության համար կրակողը Սերժ Սարգսյանն է, իսկ Վիգեն Սարգպանն ընդամենը փամփշտակալ բռնողն է:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: