Հաց արտադրողները զգուշացնում են. Ժողովուրդ
Հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներն առաջիկայում կամ հացի քաշն են նվազեցնելու, կամ Էլ գինն են բարձրացնելու: Օրաթերթին հայտնի դարձավ որ այս ընթացքում հացի առաքիչները խանութների տնօրեններին զգուշացնում են ու տեղեկացնում, որ հունվարի 1-ից հացի գինը բարձրացնելու են: Բանն այն է, որ հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար հաց-հացամթերք եւ միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սեպտեմբերի 1-ից պարտադիր է դարձել սանիտարական անձնագիրը ունենալը:
Եւ այս նոր կարգի համաձայն՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր ձեռք բերելու պատճառով ֆինանսական լրացուցիչ ծախսեր են արել: Եւ այդ ծախսերը հետ բերելու նպատակով էլ հացարտադրողները կամ հացն են թանկացնելու, կամ Էլ արտադրանքի քաշն են նվազեցնելու:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: