20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հեռանալու են, նորերն են գալիս. հայոց «ոսկե դար» կունենանք. Հրապարակ

ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի առթիվ հասարակական էյֆորիան քիչ-քիչ նահանջում է՝ գա­լիս է պրագմատիկ գնահատական­ների ու լուծումների ժամանակը:

Իսկ Եվրամիության ֆինանսների նախարարները հրապարակել են 17 երկրների «սեւ ցուցակը», որոնք համար­վում են հարկերից խուսափողների թաքստոցներ: Այդ ցանկի երկրների մեծ մասում են գտնվում օֆշորային գոտիները: Սա աննախադեպ քայլ է համարվում աշխարհով մեկ հարկե­րից խուսափողների դեմ պայքարելու համար:

Բացի այդ՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկին ասել է, որ այդ ցանկից բացի, ընդունվել է 40-ից ավելի երկր­ների ցուցակ, որոնք ստանձնել են որոշակի պարտավորություններ: Իսկ ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ էլ՝ «մոխրագույն» կոչվող ցանկում 47 երկրների թվում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Եվ դրանք այն երկրներն են, որոնք խոս­տացել են օրենսդրորեն պայքարել օֆշորային գործելաոճի դեմ, ապահովել հարկային ու ֆինանսական հաշվետվությունների թափանցիկու­թյուն:

1990-95թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը կարծիք հայտ­նեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո բացասական երեւույթները կնվազեն, բալանսը կփոխվի դեպի դրականը:

Դիտարկ­մանը, որ մեր երկրում գոյություն ունի օլիգարխիկ կապիտալիզմ, հնարա­վոր է, որ այն ապամոնտաժվի, եւ արդյոք ՀՀ-ԵՄ համաձայնագիրն անհրաժեշտ գործիքակազմ է դրան հասնելու համար: «Կարծում եմ՝ այո: Դժվարանում եմ ասել, թե դա որ­քան ժամանակում տեղի կունենա: Կարծում եմ, որ վաշխառուական տնտեսական համակարգը Հայաս­տանում փոխարինվելու է շուկայա­կան տնտեսական հարաբերություն­ներով:

Այսինքն՝ արդյունաբերության զարգացումը Հայաստանում չունի այլընտրանք, ինչն էլ կառաջացնի բազում փոփոխություններ»,- ասաց Մեխակ Գաբրիելյանը: Իսկ մեր իշ­խանություններն ի զորու են գնալու վիրահատական լուծումների ճանապարհով, կկտրեն այն ճյուղը, որին իրենք նստած են: «Գալիս է մի պահ, երբ իրենք բացի դա անելուց, այլ տարբերակ չունեն: Հիմա մեր իշխանությունների համար հասունացել է այդ պահը, իրենք կամ պետք է կատարեն այդ քայլերը, կամ պետք է հեռանան:

Ես կարծում եմ, որ հե­ռանալը դժվար է, իրենք ստիպված պետք է լուծումներ գտնեն»,- ասաց մեր զրուցակիցը: Հարցին, թե արդյոք այդ քայլերին դիմելը չի դառ­նա գործող վարչախմբի հեռացման նախերգանքը, Մեխակ Գաբրիելյանն արձագանքեց, «ժամանակի ըն­թացքում տեղի է ունենում սերնդա­փոխություն, շատերն են հեռանալու ասպարեզից:

Գալու են կրթված, հայրենասեր, կոռուպցիայից հեռու երիտասարդներ, եւ մենք կունենանք արժանապատիվ հայրենիք»: «Իսկ միգուցե այս համաձայնագիրն էլ մնա թղթի վրա»,- հետաքրքրվեցինք մենք: «Բացարձակ՝ ոչ: Ես եթե հեռուն գնամ, ապա կարծում եմ, որ 2018թ. կլինի շրջադարձային, կսկսվի հայոց «ոսկե դարը»»,- կարծիք հայտնեց ԳԽ պատգամավորը:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ