25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւմ էր պետք վարչապետի անկումը. Իրատես

Gallup International Association-ի Հայաս­տանում լիիրավ ան­դամ «էմ Փի Զի»-ի իրականացրած հար­ցումներից պարզվել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վար­կանիշը զգալիորեն ըն­կել է: Երբ Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշ­տոնը, հասարակությունը նրան «նոր մարդ» համարեց լճա­ցած պետական համակարգում, «դրայվոտ» ելույթներն ու հրահանգներն էլ ոչ ձևական փոփոխություններ թվացին: Սակայն ժամանակի հետ մարեցին և դրայվը, և հանրային սպասումները:

Այսօր վարչապետի վարկանիշը 28 տոկոս անկում է գրանցել: Ի՞նչ է փոխվել, կամ ո՞վ է փոխվել: Փոխվել են և վարչապետը, և իրադրությունը նրա շուրջ: Ընտրությունների ժամանակ նույն Gallup-ը 80 տոկոսից ավելի վարկանիշ էր ներկայացրել վարչապետի համար: Մեկ տա­րի հետո, փաստորեն, շատ ջրեր են հոսել:

Այս ամենում էականը, թերևս, այն է, թե ինչու հենց այս պահին հարցման պատվեր եղավ, ո՞ւմ էր պետք հանրու­թյանը ցույց տալ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն նախկինը չէ: 2018-ին ընդառաջ սա քաղաքական մեսիջ էր ոչ միայն հանրությանը, այլև հանրապետականնե­րին ու քաղաքական բոլոր ուժերին, որպեսզի հասկանան, թե ապագայում ում հետ են գործ ունենալու: Ստացվում է՝ ՀՀԿ-ում միմյանց հետ սկսել են խոսել հարցումների «լեզվով»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ