28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բաքվի առաջին հարվածը. Ժամանակ

Երեկ Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանա­կան վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձեւակերպումներ:   ՍԾՏՀ  ԽՎ 25-

ամյակի առիթով մշակված հռչակա դրույթ տարածաշրջանում հակամարտությունների կար­գավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականու­թյունն է նշվում:

Բանաձեւի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությունը բոյկոտել են Հայաստանն ու Սերբիան, իսկ Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետեւ այն անցկացվում է Ուկրաինայում:

Նոյեմբերի 23-24-ը Բրյուսելում հայկական դիվանագիտությունը հաջողեց՝ մի­անգամից երեք փաստաթղթերում բա­րենպաստ ձեւակերպումներ ապահովե­լով ԼՂ խնդրի վերաբերյալ, ու դա՝ չնա­յած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրել էր Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու կամ առնվազն դրա քաղաքական նշանակությունը ստվերելու նպատակով: Բաքուն երեկ Կիեւում փորձել է ռեւանշի հասնել, թեեւ ակնհայտ է, որ խոսքը համարժեք հարթակների մասին չէ: Սեւծովյսսն տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի դերը թերագնահատել չենք ուզում, սակայն այն իր հեղինակու­թյամբ, կշռով ամենեւին համարժեք չէ Արեւելյան գործընկերության գագաթ­նաժողովին: Իհարկե, սա չի նշանա­կում, որ հայկական դիվանագիտությու­նը չպետք է աչալրջություն, հետեւողականություն ցուցաբերի տարածաշրջանային նման հարթակներում, որովհե­տեւ հակահայկական ցանկացած բա­նաձեւ որոշակի նստվածք ունենում է, իր բացասական ազդեցությունն է ունե­նում Հայաստանի եւ այլ երկրների հա­րաբերությունների վրա:

Երեկվա բանաձեւի հետ կապված դարձյալ արձանագրենք, որ բովանդա­կային հարթության վրա արդյունավետ չի օգտագործվում հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալը: Մյուս կողմից՝ հակամարտությունների կար­գավորման հարցում Թբիլիսիի եւ Բաքվի դիրքորոշումների ընդհանրությունն ու­նի օբյեկտիվ հիմքեր, մանավանդ, որ

Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունն ամրապնդվում է նաեւ տարածաշրջանային էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերով: Մյուս կողմից՝ երեկվա գագաթնաժողովը հյու­րընկալել էր Կիեւը, ու ԼՂ հարցն ակն­հայտորեն մնացել է ղրիմյան համատեքստի ստվերում:

Սակայն գլոբալ հարթության վրա մեր միջազգային պատվիրակությունների ձայնը շատ հաճախ լսելի չի լինում, որովհետեւ տարբեր միջազգային ձեւաչափերում Հայաստանի ներկայացուցիչ­ներն անվերապահորեն պաշտպանել են ռուսական դիրքորոշումներ, եթե նույնիսկ դրանք հակոտնյա են եղել մեր պետական օրակարգին:

ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողո­վի մյուս դասը, անշուշտ, այն է, որ մեր դիվանագիտության գործունեության առանցքային ուղղություններից մեկը պետք է մնա միջազգային բոլոր հար­թակներում ԼՂ խնդրի առանձնահատկությունը ներկայացնելը: Այս ուղղու­թյամբ ջանքերը բազմապատկելու անհրաժեշտություն կա: Սա, մի կողմից, ԼՂ խնդիրը կազատի ավելորդ ռուսականացումից, մյուս կողմից՝ նվազագույնի կհասցնի միջազգային եւ տարածաշր­ջանային տարբեր ձեւաչափերում հակահայկական բանաձեւերի ընդունման հնարավորությունը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ