Նոր գրիպներ. Ժողովուրդ
Արդեն երկու ամիս է, ինչ Հայաստանում մեկնարկել է գրիպի սեզոնը, բայց ընդամենը երկու շաբաթ է, որ գրանցվում է գրիպի հարուցիչ: Ի սկզբանե եւ հիմնականում շրջանառվում են շնչառական վարակների այլ հարուցիչներ՝ ադենովիրուսներ, բոկավիրուսներ, ռեսպերատոր սինդիցիալ վիրուսներ, ռինովիրուսներ եւ այլն:
Ու եթե շատերին կարող է թվալ, թե այս տարի հանդիպող եւ սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդությունները սովորականի նման չեն, ունեն ոչ բնորոշ առանձնահատկություններ ու երկարատեւ ընթացք, ապա ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը վստահեցնում է, որ ոչ մի առանձնահատուկ կամ նոր վիրուսի մասին խոսք լինել չի կարող՝ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների:
Ինչ վերաբերում է հիվանդության երկարաձգմանը, ապա, ըստ նախարարության մասնագետի, մեկ վիրուսով հիվանդանալու դեպքում մյուս վիրուսով վարակվելու հավանականությունը ոչ չեզոքանում է, ոչ նվազում, քանի որ դրանք առանձին հարուցիչներ են, եւ մարդը կարող է դրանցով վարակվել միաժամանակ կամ, ասենք, մեկով հիվանդանալուց եւ ապաքինվելուց հետո:
Նա նաեւ հիշեցրեց, որ գրիպի սեզոնին Հայաստանում դիտվում է երկու պիկ՝նոյեմբերին, որին հատուկ է հիվանդությունների տարածվածությունը, եւ փետրվարին, որն աչքի է ընկնում շնչառական վարակների հարուցիչներով հիվանդությունների ծանր ընթացքով:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: