24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանի բաց մեսիջը. Հրապարակ

 «Մեր տեղեկություններով` Ծառուկյանն իր թիմակիցներին ասել է` կառավարությանը շատ մի կպեք, բայց «գազի հանձնաժողովի» հարցում մինչեւ վերջ գնալու ենք: Սակայն ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում հակասություններ կան: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի՝ 26 պատգամավորի պահանջով. ԲՀԿ-ն բավարարում է այդ «պահանջին» եւ կարող է միայնակ […]

Արգամ Աբրահամյանը «հեռանո՞ւմ» է Արտաշատից. Հրապարակ

 «Արտաշատում դժգոհում են, որ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը քիչ-քիչ փակում է իր միջոցներով իրականացվող բարեգործական-անվճար ծրագրերն ու ծառայությունները` ներքաղաքային, միջքաղաքային տրանսպորտին, աղբահանությանը, ջրահեռացմանն առնչվող, դրանով նոր քաղաքապետին «հնարավորություն» տալով «անձամբ» հոգալ այդ հոգսերը: Արտաշատցիներն ասում են․ «Ճիշտ է, Արգամն էլ քաղաքապետ չէ, բայց մեր պատգամավորն է, կարող էր եւ էդպես չանել, հետո ի՞նչ, որ նեղացած […]

Պաշտոնյան մեքենայի տեղի համար կռիվ է սարքել կայանատեղիում. Առավոտ

Երեկ իմացա, որ միջին կարգի մի պաշտոնյա իր «մուրազին» հասնելու հաջորդ իսկ օրը կռիվ է սարքել կայանատեղիում՝ պահանջելով, որ իր մեքենայի համար տեղ հատկացվի` իր նոր պաշտոնին համապատասխան: Դա եւս մի անգամ ապացուցում է այն պնդումը, որ մարդիկ պաշտոնի ձգտում են ոչ միայն փողի, այլեւ «պատիվ-հարգանքի» համար, ձգտում են «ամբողջ ծավալով» ցույց տալ իրենց, թեկուզ […]

Դուդուկչիներով. Հրապարակ

Հարգելի ՊԵԿ պաշտոնատար անձինք, ինչու եք խառնվում տնտեսվարողների գործերին, չափում նրանց գրագիտության աստիճանը: Ձեր գործն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելն է, այսինքն՝ կատարել մաքսային հսկողություն, մաքսային վճար­ների գանձում, այլ գործառույթներ, որոնց պատշաճ իրականացման դեպքում արդեն մեծ օգուտ տված կլինեք թե’ երկրին, թե’ մեծ-փոքր- միջին ձեռնարկատերերին: Թե չէ՝ ինչ-որ լավություններ եք անում, օրի­նակ, ինչպես պարոն Ավետիքյանն է […]

Պատերազմը մոտենում է. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը: – Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի այցը Բաքու, ապա Երևան: – Ռուսաստանը տիրապետում է խնդրի բանակցային գործընթացին: Օրակարգն այսօր Ռուսաստանն է թելադրում: ԱՄՆ վարչակազմը խիստ զբաղված է առավել մասշտաբային խնդիրներով, և Հայաստանը Սպիտակ տանն այս պահին բոլորովին […]

Էրդողանի հույսը Հայաստանն է, Պուտինը գցեց աթոռից. Ժամանակ

Սոչիում՝ նոյեմբերի 22-ին, սիրիական հակամարտության թեմայով Թուրքիայի, Իրանի եւ ՌԴ նախագահների հանդիպումից հետո, երբ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ ոտքի կանգնել միմյանց ողջունելու, տեղի էր ունեցել խիստ խորհրդանշական մի բան՝ ընկել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը, որի վրայից նա վեր էր կացել: Ընդ որում՝ աթոռն ընկել էր, երբ նրան էր մոտեցել Պուտինը ձեռքսեղմման […]

Անմարդկային՝ դարձել է պատիժ . Ժողովուրդ

Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ շփումը հաշմանդամ քաղաքացիների համար դարձել է պատիժ: Բանն այն է, որ թեեւ նախարարությունը սկսել է հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքով կամ սայլակով ապահովելու հա­վաստագրեր տալ, սակայն այդ գործընթացը կազմակերպվում է սարսափելի անմարդկային պայմաննե­րում: Օրաթերթը տեղեկացավ որ նախ՝ հավաստագրերի տրամադրման վայրը շատ հեռու է՝ Երեւանի ծայրամասերից […]

Արտակարգ դեպք Վանաձորում. տղան ընկել է գնացքի տակ. Հայկական Ժամանակ

Երեկ առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Հարավկովկսւսյան երկաթուղու գնացքի տակ Է ընկել 26- ամյա երիտասարդ, որի վրայով անցել Է ավելի քան 90 մետրանոց գնացքը: Գնացքը հարվածել Է տղա­յին, նա ընկել է երկաթգծե­րի վրա ու պառկած մնա­ցել: Հարվածի հետեւաքնով նա ստացել է մարմնական վնասվածքներ: Երիտասարդը Վանաձոր քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Լեւոն Սուրենյանն Է: Թիվ 3026 գնացքի մեքե­նավար […]

Ադրբեջանին պատերազմի համար տեղեկանք է պետք. Առավոտ

Հայաստան-ԵՄ համաձայնագրում  հստակ խոսվում է Դարաբաղ­յան հակամարտության լուծման տարբերակի մասին, որ այն լինելու Է խաղաղ ճանապարհով: Դա շատ կարեւոր Է Հայաստա­նի համար, մենք պետք է գնանք եւ ստորագրենք այդ համաձայ­նագիրը Բրյուսելում»,- դիտարկ­մանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում դեռ անորոշ է ղարաբաղյան հակամարտության հետ կապ­ված հարցը, երեկ «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց քաղա­քագետ Ստեփան Գրիգորյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ […]

Որոշում է կայացվել հանուն Կարեն Կարապետյանի. Հրապարակ

Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որո­շում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բո­լոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի: Սահմանա­դրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ: Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը՝ սոցիալ-մշակութային: Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլինի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ՝ վարչապե­տի բացակայության դեպքում, կփոխարինի նրան: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի