24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանցիների նոր հնարավորությունը dutyfree-ներում. Ժամանակ

Մաքսային օրենսգրքի ըն­դունումից հետո Հայաստանի քաղաքացիները կարող են օգտվել «Շերեմետեւո» օդանա­վակայանի անմաքս առեւտրի խանութից՝ որպես մեծագույն ձեռքբերում ավետեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ըստ Միիումյանի՝ կա պայմանավորվածություն, որ ԵՏՄ անդամ երկրների քա­ղաքացիները կարող են օգտվել անդամ երկրների անմաքս առեւտրի խանութներից, եթե առեւտրի կազմակերպիչը համաձայն է ինքը վճարել մաքսա­տուրքը: Իսկ առեւտրի կագմակերպիչները վաղուց էին համա­ձայն նման […]

Երեւանը կողմ է կարգավորման ռուսական պլանին. 168 Ժամ

Առանց անակնկալների ու սենսացիաների ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քառօրյա վոյաժը տարածաշրջան՝ Անթալիա-Բաքու-Երևւսն երթուղով, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նվիրված Էր հայ-ռուսական և ադրբեջանառուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, իսկ թերթի աղբյուրների համաձայն՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որում առաջընթաց գրանցելու դիվանագիտական առաքելությամբ էլ տարածաշրջանում էր ռուս նախարարը: Թերթի տեղեկություններով՝ հայկական կողմը համաձայն է կարգավորման գործընթացում առաջ […]

ԱԱԾ-ն անցնում է վարչապետին. Ժողովուրդ

ՀՀ ազգային անվտանգության ծառայու­թյունը հանրային քննարկման է ներկայաց­րել օրենսդրական մի փաթեթ, որով առա­ջարկվում է փոփոխություններ կատարելհամար, որ մարդիկ երթուղայիններում «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մար­միններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» եւ «Սահմանապահ զորքերի մա­սին» օրենքներում: Վերը նշված օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերից օրաթերթը տեղեկացավ որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է նախագահական կառավարումից-խորհրդարանականի անցումով: Ըստ այդմ, ՀՀ […]

Իրավիճակը մոտ է ողբերգականին. Հայկական Ժամանակ

Երեկ առավոտը բացվեց չափազանց ծանր լուրով. ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամա­սերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, այսինքն աոաջնագծում ինժեներական աշխա­տանքներ կատարելիս, հակատանկային ականի պայ­թյունի հետեւանքով երեք զինծառայող է զոհվել 22-ամյա սպա Գեղամ Զաքարյանը, ժամկետային զինծառայող­ներ 19-ամյա Սարգիս Աբրահամյանը եւ 20-ամյա Սարգիս Մելիքյանը: Իսկ 19-ամյա ժամկետային զինծառայող Նա­րեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավո­րում, նրա վիճակը գնահատվում […]

Սերժ Սարգսյանն է խառնվել՝ «ոտքը հետ քաշել գազից». Հրապարակ

Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջի­վերջո «խառնվել» է ԲՀԿ՝ Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրա­հանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է՝ ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել: Դրանից առաջ էլ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վարդան Հարությունյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Նրանք վաղուցվա ընկերներ են, ավելին՝ Վ. Հա­րությունյանի աշխատանքային վերելքում Ծառուկյանն անմասն չէ: […]

Լավրովը Էջմիածնում հյուրընկալվել է Դոն Պիպոյենց. Ժամանակ

Թերթի տեղեկու­թյուններով՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Աերգեյ Լավրովը հայաստանյան այցի ընթացքում այցելել է Էջմիածին՝ հյուրընկա­լելով Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբորը՝ Լալային: Թերթի տեղեկություններով՝ Լավրովին պատրաստվում էին հյուրասիրել որսի մսով, մասնավորապես’ եղնիկի մսից պատրաստված ուտեստներով: Սերգեյ Լավրովը բավական ջերմ հարաբերու­թյուններ ունի Մոսկվայի հայ համայնքի բազմաթիվ ներկա­յացուցիչների հետ, եւ պաշտո­նական հարաբերություններին զուգահեռ՝ չի խուսափում մարդ­կային ու անձնական մտերմու­թյունից: […]

Ձվի դեֆիցիտ կա. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ տեւական ժամա­նակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են: Թերթի տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբ­րիկան: Ուշագրավ է, որ ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով: Հիշեցնենք, որ «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խա­չատրյանը, երբ ձու էր ներկրում, այն վաճառվում էր 30-40 […]

Ծառուկյանը տվեց դստերը. Ժողովուրդ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարա­նական ընտրություններից հետո «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմ­նադրամի» նախագահի պաշտոնը թա­փուր էր մնացել: Բանն այն է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը զբա­ղեցնող Իվետա Տոնոյանը դարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգա­մավոր: Օրաթերթին հայտ­նի դարձավ որ «Ծառուկյան բարեգոր­ծական հիմնադրամ»-ը նոր նախագահ ունի՝ Գագիկ Ծառուկյանի կրտսեր դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը, ով Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանի ուսանող է: Նա […]

Մոսկվան նախազգուշացնում է նոր պատերազմի մասին. Հայկական Ժամանակ

Երեկ Երեւանում էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս եղավ Ծիծռենակաբերդում, ուր կարծես թե գնացել էր անմիջապես օդանավակայանից, հանդիպումներ ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ, որի հետ նաեւ համատեղ մամուլիս ասուլիս տվեց: Ինչպես նաեւ մասնակցեց Հայաստան-Ռուսաստան դարերով կոփված բարեկամություն խորագրով պատմաավերագրական ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը: Մի խոսքով, հագեցած օրակարգով պաշտոնական […]

Գեներալները դուրս են գալիս վերահսկողությունից. Հայկական Ժամանակ

Երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցե­րով մշտական հանձնաժո­ղովի նիստին ներկա չէին Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սիհրան Պողոսյանը, «Ծաոուկյան» խմբակցությունից Վահան Կարապետյանը, Արթուր Մանուկյանը եւ այլն: Տեղեկություններ կան, որ Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժո­ղովի նախագահ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը չի կարողանում գեներալներ Մանվել Գրիգորյանին ու Սեյրան Սարոյանին պարտադրել ներկայանալ նիստերին: Մի առիթով էլ գեներալները Նահապետյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի