17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իրանի առաջարկի հետեւից գնալ է պետք, քանի դեռ ուշ չէ. Առավոտ

Իրանի նախագահի նոր խորհրդականը Համիդ Աբութալեբին է, որը նաեւ նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով օգնականն է, իսկ նախկինում առանցքային քաղաքական պաշտոններ է զբաղեցրել։ Ապրիլյան ռազմական զործողությունների ժամանակ նա գրել Էր. «եթե երկու հարեւան երկրների միջեւ նոր պատերազմ սկիզբ առնի, այն չի բխելու ոչ տարածաշրջանի, ոչ էլ կովկասյան որեւէ պետության շահերից: Ավելի քան երկու տասնամյակ առաջ երկու […]

Առաջարկ կանանց մասով. գեներալ Մանվելը նստել է Վիգեն Սարգսյանի ականջին. Հրապարակ

Պարզվում է` գեներալ Մանվելի մոտ «կյանքի նոր նպատակ» է առաջացել՝ ստեղծել կանանց կամավորական ջոկատ: Ու ողջ օրը նստած Վիգեն Սարգսյանի ականջին՝ փորձում է «էդ գործը» գլուխ բերել: Ասում են` գրեթե արդեն համոզել է Վ. Սարգսյանին: Որ Նազի՞կը (գեներալի կինը) ղեկավարի էդ ջոկը՝ հարցրինք մեր աղբյուրին: «Ոչ, որ Հայաստանում էլ Իսրայելի նման կանանց ուժեղ բատալիոն ըլնի»: […]

Սերժ Սարգսյանը լուծեց իր խնդիրը. ինչ է հիշեցրել Պուտինը. Ժամանակ

Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, համենայնդեպս տեղեկատվական մասով, անցել է չափազանց սովորական մթնոլորտում, խիստ ընդհանուր ողջույնի խոսքերի պայմաններում: Սովորաբար այդպիսի դեպքերում կա՛մ իսկապես ոչինչ չկա ընդգծելու, կա՛մ արտաքին շատ սովորականության ներքո քողարկվում է որևէ առանցքային բովանդակություն: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի առիթը Ռուսաստանում հայկական օրերի մեկնարկն է, և այդ իմաստով գուցե կողմերի միջև […]

Հետախուզում են. Ժողովուրդ

Իրավապահները ՊՆ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ մեկը մյուսի հետեւից հետախուզումներ են հայտարարում։ Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ։ Մասնավորապես զոհված (մահա­ցած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները կաշառք տա­լու հարցի շուրջ համաձայնություն են […]

Սերժ Սարգսյանը կազատի Կարեն Կարապետյանին . 168 Ժամ

Կարծում եմ գործող նախագահը թերագնահատում է վարչապետի ամբիցիաները, դա իրականում այդպես չի։ Ես տեսնում եմ նաև, որ Կարեն Կարապետյանն ընդերքում լավ աշխատում է»,- թղթակցին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ խորհրդարանում քննադատությունների ալիքի մասին։ Ըստ նրա՝ ակնհայտ է ռուսական կապիտալի հոսքը Հայւսստան, և այդ կապիտալն օր օրի ուժեղանում է, […]

Պուտինը պետք է կողմնորոշվի, Էրդողանը նեղում է. 168 Ժամ

«Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, Ռուսաստանի նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ՝ Ռուսաստանը զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել […]

Ծախվում է. Առավոտ

Բազմիցս արդեն գրել եմ, որ ցանկացած անձնական հարձակում՝ անկախ նրանից, թե ով է հարձակման թիրախը, ինձ համար անընդունելի է: Մանավանդ՝ եթե թիրախավորված անձը պատերազմող երկրի պաշտպանության նախարար է: Ցանկացողները կարող են ստուգել «Առավոտի» պահոցում, որ ես նույնքան դեմ էի, երբ «կապը կտրած» հայտարարություններ էին անում Սեյրան Օհանյանի, առավել եւս՝ նրա ընտանիքի հասցեին: Նրա ղեկավարած կառույցն, […]

Երեք ծրար նախագահի հրաժարականից հետո. Հրապարակ

Օրերս Արցախի Աժ նախկին նախագահ, այժմ Արցախի պատգամավոր Արթուր Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյւսնի խաղաղության պլանին։ Թովմասյանը հիշեց մի անեկդոտ, որը պատմում էր անձամբ Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ։ «Յուրաքանչյուր առաջնորդ պետք է երեք ծրար պատրաստի, որ իր հրաժարականից հետո փոխանցի հաջորդ նախագահին։ Մեկ է՝ Ժողովուրդը բողոքելու է եւ երբ սկսում է բողոքել, […]

Բանկի նախկին նախագահը ծայրահեղ քայլի է գնում. Ժողովուրդ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահի տեղակալ Մելիք Եսայանը 37 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դադարեցրել է այն։ Չարաշահումների գործով բանկի վարչության նախկին նախագահի տեղակալը առողջական խնդիրներ ունի, դժգոհում է դատարանի կողմից իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ, որի պատճառով ըստ Եսայանի, ինքը զրկվում է պատշաճ բժշկական օգնություն […]

Անկանխատեսելի մեծ ռիսկ. ի՞նչ է խմորվում ղարաբաղյան հարցում. Ժամանակ

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ առաջիկա օրերին Հայաստան կարող է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընդ որում Թուրքիա-Ադրբեջան երթուղով, այսինքն՝ նախ լինելով Թուրքիայում և հանդիպելով իր գործընկեր Չավուշօղլուի հետ, հետո լինելով Բաքվում և հանդիպելով Ալիևի ու Մամեդյարովի հետ, իսկ այնտեղից էլ ժամանելով Երևան հանդիպումների: Այդ տեղեկությունը դեռևս չունի պաշտոնական հաստատում: Փոխարենը պաշտոնական հաստատում ունի այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի