24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ռուսաստանը խաղեր է տալիս, որպեսզի զիջե՞նք Ղարաբաղը. 168 Ժամ

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից գնել են «S-400» տիպի ռուսական ՀՕՊ համակարգերը: Իսկ Թուրքիայի վարչապետը նշել է, որ «S-400»-ների ձեռքբերումը Թուրքիայի համար ոչ թե ընտրություն էր, այլ անհրաժեշտություն: ՆԱՏՕ անդամ երկրները կոշտ դիրքորոշում ունեն այս հարցում։ Թերթը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե այս գործարքն ի՞նչ նպատակ […]

Այ Կարեն Կարապետյան, ի՞նչ գործ ունեիր համազգային հանցագործության հետ. Ժամանակ

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 8-ին ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցությանը: Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչև 2040 թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է: Բագրատ Ասատրյանի խոսքերով՝ այն վիճակում, որում հայտնվել ենք, այլ կերպ անվանել, բացի ժողովրդագրական ճգնաժամից, հնարավոր չէ: «Վերջին տասնամյակի ընթացքում արտագաղթը գնալով […]

Ստիպված են մրսել «սեւ ցուցակում». Ժողովուրդ

Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»։ Պատճառը սպառած գազի դիմաց դպրոցների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան։ Սիաժամանակ Օրաթերթին հայտնի դարձավ որ «Գազպրոմ Արմենիան» դադարեցրել է դպրոցների գազամատակարարումը, ու հիմա՝ ձմռան նախաշեմին, կրթական հաստատությունները հայտնվել են խնդրի առաջ։ Թերթի հետ զրույցում, օրինակ, […]

Հայկական գորգերը՝ Ջեքուիզ Քադրիի հավաքածուում. մշակույթի նախարարությունը կվրիպի՞. Ժողովուրդ

Արեւելյան գորգերի ավստրալացի կոլեկցիոներ Ջեքուիզ Քադրիի հավաքածուում, ձեռքից ձեռք փոխանցվելով տեղ են գտել հայկական գորգեր, որոնք այս տարի դրվել են աճուրդի։ Հավաքածուի յուրահատուկ նմուշներից մեկն, օրինակ, հայ գրող Գրիգոր Զոհրապի պատկերով գորգն է, որն, ըստ Մարկ Քեշիշյանի, գործվել է պատմական Հայաստանի Սվազ քաղաքում Բեդուկյանների կողմից, մինչեւ 1909 թվականը։ Օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ մշակույթի նախարարությունը […]

Այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը. Հայկական Ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորմւսն գործընթաց է սկսվել։ Թերթի տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ Աժ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը։ Վերջիններիս կփոխարինեն նախագահականից կրճատվողները։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ ամենը կոորդինացնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Բացի դա այժմ Աժ-ի մի […]

Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. ««Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձեւաչափում եւ ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը: Այս դիրքորոշումն էլ ավելի արդարացված եւ պաշտպանված է հնչում այսօր, քանի որ ունի եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Միացյալ Նահանգների աջակցությունը: […]

ԱԱԾ-ն կոռուպցիոն մի հսկա բուրգ է բացահայտել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ԱԱԾ-ն վերջերս բացահայտել էր ապօրինի ծառահատության դեպքեր, նաեւ կոռուպցիոն մի հսկա բուրգ, երբ կաշառք էին վճարել՝ անօրինականությունը կոծկելու համար: Այդ ամենը տեղի է ունեցել հիմնականում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Մարտուն Մաթեւոսյանի պաշտոնավարման տարիներին: Բայց վերջինս, կարծես թե, «ջրից չոր դուրս կգա», ու չի ենթարկվի պատասխանատվության: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ […]

Նոր սկանդալ. Ժամանակ

Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես՝ բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել: Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Մինչեւ հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել […]

150 կգ հերոինի հետքերով. հետաքրքիր զարգացումներ. Ժողովուրդ

Նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենց աշխատակիցները Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան: Իսկ Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրին, որի վարած մեքենայում հայտնաբերվել էր այդ հերոինը, ձերբակալվել է: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս պատմությունը բացահայտվել է շատ ավելի վաղ՝ 2017 թվականի օգոստոս ամսին: […]

«Մի հարամեք ծրագիրը». Ծառուկյանը փեսային է հանձնարարել. Հրապարակ

Երեկվանից ՊԵԿ-ը կրկին «մուտք» է գործել «Առինջ մոլ»: Հիշեցնենք, որ նախորդ անգամ «մոլի» աշխատողների և հարկային տեսուչների միջև առճակատում էր տեղի ունեցել: Այժմ Բրյուսելից վերադարձած Գագիկ Ծառուկյանը «հարցը լուծելու» առաջադրանք է տվել փեսային` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մանկության ընկերն է. Հարությունյանը ևս ծնվել է Կոտայք գյուղում: Ծառուկյանական կողմը կարծում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի