28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր սկանդալ. Ժամանակ

Մինչ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները տոնում են ընկերական խաղում Բելառուսի նկատմամբ տարած հաղթանակը, միջազգային լրատվամիջոցները գրում են խաղի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես՝ բուքմերքերական հեղինակավոր ընկերություններում Հայաստան-Բելառուս հանդիպման ընթացքում գործակիցների անոմալ շարժեր են եղել:

Մասնավորապես, Federbet բուքմեյքերական ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կասկածի տակ դնելով Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը: Մինչեւ հանդիպումը՝ գործակիցները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվել եւ 2.5 գոլից շատ գոլերի համար սահմանված է եղել մոտավոր 2 գործակից: Բուքմեյքերական ընկերություններում, ըստ էության, տեղյակ են եղել, որ հանդիպումը գոլառատ է լինելու եւ չեն փոփոխել գործակիցները՝ տույժ չկրելու համար:

Միջազգային մամուլը հիշատակում է, որ Հայաստանի հավաքականը առաջին անգամ չէ մեղադրվում պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ հիշատակելով 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ հայտնի հանդիպումը: Անկեղծ լինենք` Federbet-ի եւ միջազգային մամուլի կարծիքը լիարժեքորեն կիսում են մեր երկրպագուները, ովքեր երեկ բոյկոտեցին Ռուբեն Հայրապետյանի «ներկայացումը», իսկ տրիբունաներում ներկա մոտ 100 երկրպագուներ մարզադաշտ էին եկել` ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջելու նպատակով: Հայաստանում գրեթե չկա երկրպագու, ով հավատա, թե մեր ազգային հավաքականն` իր այսօրվա բարոյահոգեբանական ճգնաժամով, կարող է խոշոր հաշվով հաղթանակ տանել անգամ Բելառուսի թույլ հավաքականի հանդեպ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ