24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հետախուզում են. Ժողովուրդ

Իրավապահները ՊՆ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ մեկը մյուսի հետեւից հետախուզումներ են հայտարարում։ Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ։ Մասնավորապես զոհված (մահա­ցած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները կաշառք տա­լու հարցի շուրջ համաձայնություն են […]

Սերժ Սարգսյանը կազատի Կարեն Կարապետյանին . 168 Ժամ

Կարծում եմ գործող նախագահը թերագնահատում է վարչապետի ամբիցիաները, դա իրականում այդպես չի։ Ես տեսնում եմ նաև, որ Կարեն Կարապետյանն ընդերքում լավ աշխատում է»,- թղթակցին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ խորհրդարանում քննադատությունների ալիքի մասին։ Ըստ նրա՝ ակնհայտ է ռուսական կապիտալի հոսքը Հայւսստան, և այդ կապիտալն օր օրի ուժեղանում է, […]

Պուտինը պետք է կողմնորոշվի, Էրդողանը նեղում է. 168 Ժամ

«Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, Ռուսաստանի նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ՝ Ռուսաստանը զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել […]

Ծախվում է. Առավոտ

Բազմիցս արդեն գրել եմ, որ ցանկացած անձնական հարձակում՝ անկախ նրանից, թե ով է հարձակման թիրախը, ինձ համար անընդունելի է: Մանավանդ՝ եթե թիրախավորված անձը պատերազմող երկրի պաշտպանության նախարար է: Ցանկացողները կարող են ստուգել «Առավոտի» պահոցում, որ ես նույնքան դեմ էի, երբ «կապը կտրած» հայտարարություններ էին անում Սեյրան Օհանյանի, առավել եւս՝ նրա ընտանիքի հասցեին: Նրա ղեկավարած կառույցն, […]

Երեք ծրար նախագահի հրաժարականից հետո. Հրապարակ

Օրերս Արցախի Աժ նախկին նախագահ, այժմ Արցախի պատգամավոր Արթուր Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյւսնի խաղաղության պլանին։ Թովմասյանը հիշեց մի անեկդոտ, որը պատմում էր անձամբ Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ։ «Յուրաքանչյուր առաջնորդ պետք է երեք ծրար պատրաստի, որ իր հրաժարականից հետո փոխանցի հաջորդ նախագահին։ Մեկ է՝ Ժողովուրդը բողոքելու է եւ երբ սկսում է բողոքել, […]

Բանկի նախկին նախագահը ծայրահեղ քայլի է գնում. Ժողովուրդ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահի տեղակալ Մելիք Եսայանը 37 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո դադարեցրել է այն։ Չարաշահումների գործով բանկի վարչության նախկին նախագահի տեղակալը առողջական խնդիրներ ունի, դժգոհում է դատարանի կողմից իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ, որի պատճառով ըստ Եսայանի, ինքը զրկվում է պատշաճ բժշկական օգնություն […]

Անկանխատեսելի մեծ ռիսկ. ի՞նչ է խմորվում ղարաբաղյան հարցում. Ժամանակ

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ առաջիկա օրերին Հայաստան կարող է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընդ որում Թուրքիա-Ադրբեջան երթուղով, այսինքն՝ նախ լինելով Թուրքիայում և հանդիպելով իր գործընկեր Չավուշօղլուի հետ, հետո լինելով Բաքվում և հանդիպելով Ալիևի ու Մամեդյարովի հետ, իսկ այնտեղից էլ ժամանելով Երևան հանդիպումների: Այդ տեղեկությունը դեռևս չունի պաշտոնական հաստատում: Փոխարենը պաշտոնական հաստատում ունի այն, […]

Զինված պայքար ընդդեմ Հայաստանում գեյ պարադների. Ժամանակ

Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ու Քրեական նոր օրենսգիրքը ընդունվեն։ «Քրեական նոր օրենսգրքի մեջ հերթական կեղտոտ հոդվածներն են դրել, որի իրավունքը չունեն։ Այնտեղ գրված է, որ միասեռականների պարադին խանգարողը պետք է պատժվի, ով միասեռականներին բան ասի՝ պետք է պատժվի։ Այսինքն՝ մենք միասեռական ընտանիքների, միասեռական ամուսնությունների մասին օրենք չունենք, […]

«Նախագահն ընենց մարդ ա որ … ». Հայկական Ժամանակ

«Համերաշխություն» հ/կ նախագահ Արմեն Ներսիսյանին Հժ-ն երեկ հարցրեց՝ եթե Աժ-ում իրենց պահանջած հանձնաժողովը չստեղծվի, «ի՞նչ գործողությունների կդիմեք, կգնա՞ք, օրինակ, նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա անելու»։ Ներսիսյանը պատասխանեց. «Մենք միշտ էլ Աժ-ի մոտ ենք հավաքվելու, կառավարության շենք գնալու նպատակ չունենք, որովհետեւ այնտեղ գնում ենք «թայմ աուտ» ենք պահանջում, մյուս օրն ավելի շատ մարդկանց են ուդարկում, սկսում […]

Լուրջ ինտրիգ. Սերժ Սարգսյանը կձգի. Հրապարակ

Ինտրիգային թեմաներից է նաեւ կւսռավարությանն առընթեր մարմինների ճակատագիրը՝ ԱԱԾ-ի եւ ոստիկանության։ Կառույցներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դրանց ստատուս-քվոն չի փոխվելու, նախագահի «իրավասությունից» անցնելու են վարչապետի իրավասության ներքո։ Բայց չեն ասում, թե որտեղ են մշակվում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի դրույթները։ ՀՀԿ-ում կարծում են, որ «շեֆն այդ մասին կհայտարարի վերջին վայրկյանին, ինչպես եղավ ապրիլյան ընտրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի