24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Առեղծվածային մահ. Ժամանակ

Նոյեմբերի 3-ին մահացած՝ «հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի ազգականները պատրաստվում են քայլեր ձեռ­նարկել, որպեսզի քրեական գործ հարուցվի իրենց հարազատի մահվան հանցամանքները պարզելա համար: Գրիգորյանի ազգականները համոզված պնդում են, որ նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, հակառակ դեպ­քում նա այսօր ողջ կլիներ: Գրի­գորյանի հայրը մտածում է, որ եթե բժիշկն ասել ՝ տանեմ, ու թույլ […]

5 հարված. 168 Ժամ

 ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խա­չատրյանը գտնում է Հարկային նոր օրենսգիրքը հունվար ամսից նոր խնդիրներ կստեղծի: Հարցին, թե կառավարության մեկ տարվա գործունեության ընթացքում ոչ մի լավ բան չի եղե՞լ, նա պատաս­խանել է ամեն ինչ ավելի վատ եղավ: «Բոլոր դեպքերում ինչ-որ հավատ կար մարդկանց մեջ նոր կառավարություն, շատ հետաքրքիր ներկայացումներ, ոճ, փոփոխություններ կառավարությու­նում: Երբ նայում եք իրենց […]

Վանաձորում մասսայական թունավորման լուրջ վտանգ կա. Հայկական Ժամանակ

Լուծարման եւ ապամոն­տաժման փուլում գտնվող «Վանաձոր քիմպրոմում» առկա քիմիական բազմաթիվ նյութեր լուրջ վտանգ են ներկայացնում: Գործարանում մասնավո­րապես պահվում է մոտ 94 տոննա ամոնիակ, որի տա­րաները քայքայված են:  Այս մասին թերթի թղթակցին ասել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհան­նիսյանը եւ հավելել, որ եթե ամոնիակի արտահոսք լինի, «մասսայական թունավորումներ կլինեն»: Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս […]

Հովիկ Աբրահամյանի վիճակը ծանր է. Հայկական Ժամանակ

Նախկին վարչապետ Հո­վիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում օրերս լու­սանկարներ հրապարակ­վեց Արցախից` ԼՂՀ նախա­գահ Բակո Սահակյանի հետ: Սահակյանը նրան հրավիրել էր Արցախ, նրանք շրջել են գեղատեսիլ վայրերով, աղոթել: Հովիկ Աբրահամյանին Արցախ հրավիրելու լուրջ քա­ղաքական պատճառներ կային: Թերթի տեղեկություննե­րով, Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ անդրկուլիսային ակտիվություն է ցուցաբերել: Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական ծրագրերը փորձել է լուծել՝ […]

Սրբություն է, ի՞նչ հյուրանոց. Առավոտ

Արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հայտարարությանը, թե կարծիք կա, որ Գիտությունների ակադեմիայի շենքը վաճառվելու է ու հյուրանոց է դառնալու, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն մարդը, որը նման հայտարարություն է անում, չգիտի՝ ինչ է գիտությունը, ինչ է Գիտությանների ակադեմիայի շենէը։ Գիտությունների ակադեմիայի շենքը գիտության տաճար է, եկեղեցի։ Ո՞վ է տեսել եկեղեցին […]

Պուտինը ԼՂ-ի շրջակա 5 շր­ջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել. Ժողովուրդ

Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն նշել է, թե իր ունեցած տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման նախաշեմին առանց նախապայմանների ԼՂ-ի շրջակա 5 շր­ջաններ ազատելու համար Ադրբեջանի առաջ երեք պայման է դրել։ «Առա­ջին պայմանը Ադրբեջանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին։ Երկրորդը՝ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Երրորդը՝ ԼՂ-ում պիտի տեղակայվեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Սրանք շատ բարդ […]

Բերդերում «տնաքանդություն» են անում. Ժամանակ

ՔԿՀ-ներում ուսումնասիրություն իրականացնող դիտորդական խումբն արձա­նագրել է, որ ՔԿՀ-ներում նախորդ տարիների համեմատ ներքին ծառայությունների գներն աճել են։ Թանկացել են հեռախոսը ՔԿՀ անցկացնելու, պահելու, բուժսպասարկման, քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու, մետադոնային բուժման, գումարային խաղերի մեջ չընդգրկվելու ծառայությունները։ Օրինակ՝ եթե նախկինում բջջային հեռախոսը ՔԿՀ բերելու համար պահանջվում էր 10-15 հազար դրամ, ապա հիմա՝ 30 հազար, իսկ սմարթֆոնների դեպքում՝ մինչեւ […]

Օդից կախված. Ժողովուրդ

Աժ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ պետական եկամուտների կոմիտեի դատական վեճը մնացել է օդից կախված։ Հուլիսի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով որ դատարանը պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնի անվավեր ճանաչել հունիսի 6-ին ընկերության դեմ կայացրած վարչական ակտը։ Նշենք, որ այդ ժամանակահատվածում ՊԵԿ-ը տուգանել Է Քեթրին Գրուպին, եւ ամենայն հավանականությամբ, տուգանքը […]

Բանտից դուրս եկած Անի Հովհաննիսյանը միջազգային սկանդալ է խոստանում. Հայկական Ժամանակ

«Որոշ ժամանակ անց ես որոշակի փակագծեր կբացեմ եւ կարծում եմ, որ դա կարող է տալ միջազգային սկանդալի առիթ»,- ասել է 1.5 տարի բանտում անցկացրած «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը։ «Ինձ հետ կապ են հաստատել միջազգային որոշ լրատվամիջոցներ, որոնց հետաքրքիր է այս թեման, քանի որ խոսքը լուրջ հարցի մասին է»,– ասել է նա։ Այլ հրապարակումներին ծանոթացեք […]

Մայրության նպաստ այլեւս չի լինի. կառավարության առաջարկը մայրերին. Հայկական Ժամանակ

Աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստա­նում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ։ Այս մասին ասաց աշ­խատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Փոխարենը պետությանը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար։ Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է. «Այն կինը, որը գտնվում Է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 118 հազար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի