Մայրության նպաստ այլեւս չի լինի. կառավարության առաջարկը մայրերին. Հայկական Ժամանակ
Աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ։
Այս մասին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Փոխարենը պետությանը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար։ Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է. «Այն կինը, որը գտնվում Է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 118 հազար դրամը, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում Է այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը։ Այդ գումարը չպետք է գերազանցի նվագագույն աշխատավարձը։ Այսինքն, եթե դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնացած գումարը վճարվում է ծնողի կողմից»,- ասաց Արտեմ Ասատրյանը։
Դայակի եւ ծնողի միջեւ պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը։ Թերթի հարցին իսկ եթե մայրը դայակի աշխատանքի պայմանագիրը ստորագրում Է սկեսրոջ հետ, սահմանափակումներ կլինե՞ն, նախարարն ասաց. «Եթե վարձու աշխատանք ձեւակերպվի, որեւէ սահմանափակում չի լինի»։ Նշենք նաեւ, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա դայակները կմտնեն հարկային դաշտ։
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: