Հովիկ Աբրահամյանի վիճակը ծանր է. Հայկական Ժամանակ
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում օրերս լուսանկարներ հրապարակվեց Արցախից` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Սահակյանը նրան հրավիրել էր Արցախ, նրանք շրջել են գեղատեսիլ վայրերով, աղոթել:
Հովիկ Աբրահամյանին Արցախ հրավիրելու լուրջ քաղաքական պատճառներ կային: Թերթի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ անդրկուլիսային ակտիվություն է ցուցաբերել: Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական ծրագրերը փորձել է լուծել՝ ԲՀԿ-ն որպես հենարան օգտագործելով:
Բայց նրա խնամին Գագիկ Ծաոուկյանը, այս հարցը կտրուկ վսսկել է հասկացնելով, որ հերթական անգամ քաղաքական անհեռանկար ինտրիգների մեջ չի մտնի ու թույլ չի տա, որ Աբրահամյանն իր ամբիցիաներն ու քաղաքական որանները կառուցի իր ու իր կուսակցության միջոցով: Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի բարդ ու ոչ միանշանակ հարաբերությունների ֆոնին տարբեր խողովակներով, հիմնականում Կարապետյանի շրջապատի երկրորդ էշելոնի ներկայացուցիչների միջոցով, մեսիջներ է ուղարկել վարչապետին, որ պատրաստ է համագործակցել վերջինիս հետ ընդդեմ Սարգսյանի: Արցախում Բակո Սահակյանը աղոթքի հետ միասին նրան հասկացրել է, որ զերծ մնա նման գործելաոճից:
Թե ինչ հետեւություններ է արել Հովիկ Աբրահամյանը, թերթի աղբյուրներին հայտնի չէ: Ամեն դեպքում թերթին տեղեկություններ հասան, որ Արրահամյանը ներկայումս գտնվում է խորը դեպրեսիայի մեջ սկսել է ալկոհոլ շատ օգտագործել ու հաճախակի այցելել խաղատներ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: