19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Երեք ծրար նախագահի հրաժարականից հետո. Հրապարակ

Օրերս Արցախի Աժ նախկին նախագահ, այժմ Արցախի պատգամավոր Արթուր Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյւսնի խաղաղության պլանին։ Թովմասյանը հիշեց մի անեկդոտ, որը պատմում էր անձամբ Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակ։

«Յուրաքանչյուր առաջնորդ պետք է երեք ծրար պատրաստի, որ իր հրաժարականից հետո փոխանցի հաջորդ նախագահին։ Մեկ է՝ Ժողովուրդը բողոքելու է եւ երբ սկսում է բողոքել, էդ ժամանակ բացում են առաջին ծրարը։ էնտեղ գրված է, որ՝ ժողովուրդ, գիտեք, մինչեւ հիմա նախորդ նախագահն էր ղեկավարը, հիմա ես էս մի տարի է՝ արդեն պայմաններին ծանոթ եմ, շուտով լավ է լինելու։ Մեկ-երկու տարի անց բացում են երկրորդ ծրարը, որտեղ գրված է՝ ժողովուրդ, արդեն ես լրիվ տիրապետում եմ իրավիճակին, շուտով զարգացում է լինելու։

Մի երկու տարուց հետո, երբ ժողովուրդը նորից է դժգոհում, բացում են երրորդ ծրարը, որտեղ գրված է՝ շուտ երեք հատ ծրար պատրաստիր հաջորդ նախագահի համար»,– պատմեց նա՝ եզրափակելով, որ Արցախի ժողովուրդը Տեր-Պեւորոսյանի պլանը չի ընդունում, իսկ Հայաստանում էլ 5 տոկոսն անգամ չվստահեց դրան։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ