19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սա մեսիջ է` ուղղված ոմանց. Հրապարակ

Թերթի ՀՀԿ-ական աղբյուրները չեն բացառում, որ 18-ին ԲՀԿ-ն եւս մաս կկազմի կոալիցիային: Իր հերթին նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Կառաջարկի Սերժ Սարգսյանը մտնել կոալիցիա՝ կմտնենք, չի առաջարկի՝ մենք չենք բաձրաձայնի։ Անկախ ամեն ինչից՝ բացի Սերժ Սարգսյանից, ես չեմ տեսնում երկրորդ մարդու, որ կկարողանա երկիրը ղեկավարել, Ղարաբաղը պահել»: Ի դեպ, ուրբաթ երեկոյան Սերժ Սարգսյանը գնացել է Եղվարդ` Արամ Հարությունյանի քրոջ հոգեհանգստին, որից հետո էլ «հյուրընկալվել» է Ծառուկյանի Առինջի հայտնի այգում:

Այդ իսկ պատճառով էլ ուրբաթ օրը նշանակված ՀՀԿ ԳՄ նիստը տեղի չի ունեցել: Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, ոչ ոք չգիտի։ «Հենց այնպես հանդիպում տեղի չէր ունենա, այն էլ` Առինջում, հենց միայն հանդիպման փաստն ու վայրը մեսիջ են` ուղղված ոմանց»,- ասաց ՀՀԿ ԳՄ աղբյուրը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ