ԱԱԾ-ն անցնում է վարչապետին. Ժողովուրդ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական մի փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարելհամար, որ մարդիկ երթուղայիններում
«Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» եւ «Սահմանապահ զորքերի մասին» օրենքներում:
Վերը նշված օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերից օրաթերթը տեղեկացավ որ դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է նախագահական կառավարումից-խորհրդարանականի անցումով: Ըստ այդմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, սահմանապահ զորքերի, օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության ղեկավար կազմի վերահսկողությունը նախատեսվում է փոխել: Հայաստանի գործող օրենսդրությամբ ՀՀ ԱԱԾ ղեկավար կազմին նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը:
«Ազգային անվտանգության մարմինների մասին» եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով ԱԱԾ-ի ղեկավար կազմին նշանակելու եւ ազատելու լիազորությունն անցնում է ՀՀ վարչապետին: Փաստացի ՀՀ ԱԱԾ նոր իրավակարգավորումներից հետո կգտնվի վարչապետի եւ կառավարության վերահսկողության ներքո: Ներկայումս ԱԱԾ-ն գտնվում է հանրապետության նախագահի վերահսկողության ներքո: Համանման փոփոխություն է նախատեսվում նաեւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» եւ «Սահմանապահ զորքերի մասին» օրենքներում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: