Անմարդկային՝ դարձել է պատիժ . Ժողովուրդ

Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ շփումը հաշմանդամ քաղաքացիների համար դարձել է պատիժ: Բանն այն է, որ թեեւ նախարարությունը սկսել է հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքով կամ սայլակով ապահովելու հավաստագրեր տալ, սակայն այդ գործընթացը կազմակերպվում է սարսափելի անմարդկային պայմաններում:
Օրաթերթը տեղեկացավ որ նախ՝ հավաստագրերի տրամադրման վայրը շատ հեռու է՝ Երեւանի ծայրամասերից մեկում Կորեայի ձոր կոչվող վայրում, բացի այդ՝ հազարավոր քաղաքացիներին ընդամենը մեկ հոգի է սպասարկում, արդյունքում գոյանում են հերթեր, եւ մարդիկ կարող է եւ մի քանի օր անց ստանան այդ հավաստագիրը:
Ավելի դժվար է մարզերի բնակիչների վիճակը, քանի որ նրանք ստիպված են մի քանի անգամ գալ-գնալ Երեւան, մինչեւ իրենց հերթը հասնի: Դժվար չէ ենթադրել, թե իշխանություններն ինչու են այսկերպ վարվում, հույս ունեն, որ քաղաքացիները այս քաշքշուկներից զզված՝ հրաժարվեն 95 հազար եւ 30 հազար դրամ արժեքի հավաստագրերից:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: