19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դուդուկչիներով. Հրապարակ

Հարգելի ՊԵԿ պաշտոնատար անձինք, ինչու եք խառնվում տնտեսվարողների գործերին, չափում նրանց գրագիտության աստիճանը: Ձեր գործն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելն է, այսինքն՝ կատարել մաքսային հսկողություն, մաքսային վճար­ների գանձում, այլ գործառույթներ, որոնց պատշաճ իրականացման դեպքում արդեն մեծ օգուտ տված կլինեք թե’ երկրին, թե’ մեծ-փոքր- միջին ձեռնարկատերերին:

Թե չէ՝ ինչ-որ լավություններ եք անում, օրի­նակ, ինչպես պարոն Ավետիքյանն է ասում, ֆիզիկական անձինք ար­դեն ավտոմեքենաներ ներկրելիս մաքսային բրոքերին չեն դիմում, ձեւակերպում են մուտքի օրդերի հիման վրա: Մեծ լավություն, որը 2015թ. հունվարի 2-ից կատարելու փոխարեն, 1,5 տարի պայքարելուց հետո, ստիպված զիջեցիք, քանի որ ԵԱՏՄ պայմանագրով ստանձնած պարտավորություն է, եւ որը կա­տարվեց ԵԱՏՄ կառույցների հար­կադրանքի հետեւանքով, ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների տարած­քից ներկրված ավտոմեքենաներից ԱԱՀ-ի գանձումը դադարեցնելը: Սա կոչվում է հարսի թշով փեսին լավություն անել:

Ո՞ւր մնացին լուրջ բուհերում մաքսային գործ, մաքսային իրավունք, տնտեսագիտության տարբեր բնագավառների մասնագիտություններ տարիներով սովորած մարդիկ: Այդքան պարզունակ եւ դյուրին գործ է մաքսային գործը, որ առանց գիտելիքների, առանց փորձի, առանց բարոյական չափանիշների համակարգը լցնում եք ատամնաբույժներով, ճարտարագետներով, դուդուկչիներով, կարճատեւ կյանք ունեցած եւ վաղուց լուծարված կոոպերատիվ «համալսարանների» կամ «ակադեմիաների» դիպլոմներ ունեցող մարկետոլոգներով, իրավագետներով, աստվածաբաններով, արվեստաբաններով, քաղաքագետներով, մանկավարժներով:

Չգիտեմ, հնա­րավոր է «մաքսային գործ» մասնագիտության դիպլոմ ունեցող որեւէ շրջանավարտ առանց հարցուփորձի ընդունվի աշխատանքի, օրինակ, որեւէ կոնստրուկտորական բյուրոյում եւ, ասենք, ինքնաթիռի շարժիչ նախագծի:

Այսքանից հետո արի ու «շատ պեսիմիստ մի եղիր»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ