15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իշխանի երազանքը. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանին որոշակի տեղեկություններ կամ կասկածներ են հասել, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վարչապետ դառնալու հույսեր է փայփայել: Ըստ թերթի, դա է եղել նաեւ պատճառը, որ նա հունիսի 29-ին նախագահականում հրավիրած հայտնի քննարկման ժամանակ այդքան կոպիտ է խոսել Ի. Զաքարյանի հետ: Հատկապես այս շրջանում, երբ ՀՀ գրեթե ողջ քաղաքական դաշտը վարչապետի […]

Ո՞վ է ստում. Յուրի Վարդանյանը զայրացել է. Հայկական ժամանակ

Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի բջջային հեռախոսով այլեւս չի կարելի զանգել։ Որովհետեւ նա արդեն նախարար է։ Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Վարդանյանը, ով մինչեւ վերջերս լրագրողների հարցերին սիրալիր պատասխանում էր, հիմա փաստորեն խիստ վիրավորվում է, երբ ինչ-որ մեկը հանդգնում է նախարար մարդուն զանգել ու փորձել հարցեր տալ։ “Բայց ինչի՞ եք իմ ձեռքին զանգում, ո՞վ է ձեզ ասել, որ […]

Գեներալ Մանվելը փորձում է ծննդյան արարողությունը. Չորրորդ ինքնիշխանություն

 Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” թեեւ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը հուլիսի 14-ն է, սակայն արդեն սկսվել են ԵԿՄ վարչության նախապատրաստական միջոցառումները։ Ըստ թերթի, երեկ Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանի բակը շքեղ ավտոմեքենաների շուկա էր հիշեցնում։ Պատանի երկրապահները՝ զինվորական հագուստներով, փորձում էին ծննդյան տոնակատարությանը մասնակցելու իրենց համարը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ գեներալը սովորություն ունի իր ծնունդը նշել երկու […]

Ով կասի՝Ծառուկյանը հիվանդ է. Հրապարակ

ԱԺ նիստերի եւ քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորը մեխանիկորեն պետք է վայր դնի մանդատը: Ըստ “Հրապարակ”-ի, նման նախադեպ հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չի գրանցվել, որովհետեւ պատգամավորները, որպես կանոն, ներկայացնում են անաշխատունակության` հիվանդության թերթիկներ, ինչի դեպքում բացակաները համարվում են հարգելի: Բացակայությունների առումով ռեկորդակիր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն աշնանային նստաշրջանին գրեթե չի “այցելել” պառլամենտ, […]

Ո՞վ է խանգարելու ամառային քաղաքական քունը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է քաղաքական դաշտի ամառային խոր քնին: Խաթարել այն անկարող են նույնիսկ բարձրաստիճան եվրաչինովնիկների միմյանց հաջորդող այցերը Հայաստան։ Ճիշտն ասած, այդ եվրոպացիներից մենք երբեւէ ոչ մի բան, բացի տհաճությունից, չենք տեսել։ Շատ են իրենց երեւակայում. իբր ժողովրդավարություն ունեն, մարդու իրավունքներ ու անկախ դատարան։ Իսկ պարզապես մարդկային լեզվով պայմանավորվել, հայավարի, ասել է թե՝ դուք մեզ, […]

Ամեն տհասի վրա էներգիա մի ծախսեք. Դավիթ Հարությունյանն աննախադեպ է. Առավոտ

“Առավոտ”-ը երեկ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրքվեց, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի դեմ, արդյոք նրան պատրաստվո՞ւմ են պաշտոնանկ անել: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. “Ընդհանրապես ուշադրություն պետք չի դարձնել: Եթե ամեն մի, այսպես ասենք՝ տհասի հայտարարությունը լուրջ ընդունեք, ուրեմն դուք ձեր էներգիան կվատնեք անարդյունավետ”:  Մանրամասները թերթի […]

Գորիկ Գուրգենիչը անփոխարինելի՞ է. Հայկական ժամանակ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի “Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին” օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ” թերթը: ԱԱԾ-ում ավագ սպայակազմի համար ծառայության առավելագույն տարիքը 65-ն է, որը բացառիկ դեպքերում կարող է երկարացվել  5 տարով։ Առաջարկվող նախագծով ծառայությունը կարող է երկարացվել 10 տարով։ Ակնհայտ է, որ սա արվում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին […]

Կպայքարի՞ ընդդիմությունը թիվ 38-ի ընտրատարածքում.Հրապարակ

Այսօր, կառավարության նիստում, Վահե Հակոբյանը պաշտոնապես կնշանակվի Սյունիքի մարզպետ: Ըստ “Հրապարակ”-ի, Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությամբ  ստեղծված  վախի մթնոլորտը մարզում նահանջել է: Թեեւ այս կադրային փոփոխությունը, իհարկե, մարզում մի նոր լարվածություն է ստեղծելու: Թիվ 38 ընտրատարածքում, որտեղից Վահեն երեք անգամ ընտրվել է պատգամավոր, նոր ընտրություն պետք է նշանակվի, եւ բնական է, որ նոր մարզպետն ու իր հայրը […]

Ֆրանսիական “Կարֆուր”-ը վերջապես Հայաստանում .Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, չնայած օգոստոսի 15-ին նախատեսվում էր Կոմիտասի պանթեոնից մի փոքր ներքեւ Հայաստանի ամենամեծ առեւտրի կենտրոնի՝ շուրջ 4,5 հեկտար տարածքի վրա կառուցված “Երեւան մոլ”-ի բացումը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ըստ թերթի, պատրաստ է կենտրոնի միայն 90 տոկոսը: “Երեւան մոլի”-ի շինարարությունը սկսվել էր անցյալ տարվա մարտից: Թեեւ բացումը դեռ չի եղել, սակայն վարձակալությամբ տրվող […]

Չի բողոքելու Աշոտյանի դեմ. Հրապարակ

“Հրապարակ”-ի  տեղեկություններով, նախօրեին Հանրային խորհրդի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ՀԽ անդամ, ԲՈՀ-ի արդեն նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանն առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ։ Ըստ թերթի աղբյուրների,  Ղուկասյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն պաշտոնանկ անելու հրամանը եւ իր ապագայի հարցը։ Ինքը՝ Ղուկասյանը, թերթի հետ զրույցում կեսբերան հերքեց, թե առանձնազրույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի