15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Լիսկան վարձել եւ վարձելու է լավագույն փաստաբաններին. Առավոտ

 Մարդիկ զգում են, որ իրենց հանցագործությունները արդար փոխհատուցում կստանան միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում իրենց սեփական երկրում, այսպես ասած՝ ազգային մակարդակով։ Իսկ երբ դա անում է որեւէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, թեկուզ Եվրադատարան, միշտ էլ կա այն “արդարացումը”, որ դրանք մեր երկրի դեմ նյութվող իմպերիալիստական դավեր են, որ Արեւմուտքը երեսպաշտ է, այնտեղ […]

Շահել է Քեթրինի Միհրանը. Չորրորդ ինքնիշխանություն

  “Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով Երեւանում ավտոկանգառների մոնոպոլիան Երեւանի քաղաքապետարանից վերցվել եւ տրվել է մասնավոր ընկերություններից մեկին։ Այսուհետեւ Երեւանի ավտոկանգառներում չեք հանդիպի մարդկանց, որոնք ավտոմեքենաների կայանման համար վարորդներից վարձավճար կվերցնեն 100 կամ 200 դրամ։ Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստաընկերությունները ՀՀ քաղաքացիներին բացատրում են նոր կարգը, համաձայն որի՝ վարորդները կայանատեղերի համար վճարելու են “ավտոմատով” կամ […]

Իսկ դուք ասում եք աղքատ երկիր.Հայոց աշխարհ

Հնաոճ իրերի (100-ից ավելի տարիքով) ներմուծման ծավալները 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 8 անգամ ավելացել են:  Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը:    Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` 2013-ի առաջին եռամսյակում Հայաստան են ներմուծվել 815 կգ հնաոճ իրեր՝ 2012-ի նույն ժամանակահատվածի 106,4 կգ-ի դիմաց: 2013-ի առաջին եռամսյակում մեր երկիր ներմուծված հնաոճ իրերի ընդհանուր […]

Կճոյանը գողականների ճակատագրական վեճի մեջ հաշտարարի դերում է հանդես եկել . Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի “Բենթլին” մամուլի ամենասիրված թեմաներից է: Մի առիթով վերջինս ասել էր, թե թանկարժեք մեքենան նվիրել է իր սանիկը, եւ հանրությունը եզրակացրել էր, որ այդ սանիկը նույն Աշոտ Սուքիասյանն է, ում թեթեւ ձեռքով Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը ներքաշվել են օֆշորային սկանդալի մեջ եւ ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ: […]

Ազնավուրը դուդուկ է նվագել. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի, երեկ Շարլ Ազնավուրի տուն-թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի հյուրերի համար: “Մաեստրոն հրավիրում է”,- մուտքի մոտ հայտարարեց “Ոսկե ծիրանի” հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Ապա եկավ աշխարհահռչակ շանսոնյեն` Շարլ Ազնավուրը: Նա շրջեց հարկերով, վայելեց Գեւորգ Դաբաղյանի դուդուկը, Սայաթ-Նովայի կերպարի մեջ մտած Հակոբ Խալաթյանի քամանչան: “Մաեստրո, երբեւէ փորձե՞լ եք դուդուկ նվագել”,- հետաքրքրվեց […]

Ստուց թռնում ես, որ ինչ անես. Առավոտ

“Առավոտ”-ը իր խմբագրականում անդրադարձել է արտագաղթի թեմային: “Հեսա ես էլ եմ ստուց թռնելու”։ Սովորաբար այդպիսին է լինում մեր քաղաքացիների “բողոքական մենախոսության” ավարտը։ Ընդ որում, դա ասվում է մի տեսակ հպարտությամբ, կարծես թե այդ “թռնելով” ինչ-որ մեկը ստանում է իր արժանի պատիժը, կամ հաստատվում է ինչ-որ աստվածային արդարություն։ Իրականում դա թուլության, անպատասխանատվության եւ հարմարվողականության բարձրագույն դրսեւորումն […]

Խաչիկյանին Աղվանն է ասե՞լ. Ժամանակ

“Ժամանակի”  տեղեկություններով՝ հնարավոր է, որ առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաեւ Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Ըստ թերթի, այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, եւ Ա. Վարդանյանն էլ որոշ ժամանակ սոցապ նախարարն էր։ Իսկ սոցիալական ապահովության ծառայությունը , որն այն ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո։ Կարծիք կա, որ […]

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ամառը զուր չեն անցկացնում. Իրավունք

Ի պատասխան մամուլում հնչող տարբեր տեսակետների ու քաղաքական վերլուծությունների՝ թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ամառը զուր չեն անցկացնում եւ ծածուկ համագործակցության ուխտ են արել, ինչպես նաեւ վկայակոչելով այն հանգամանքը, որ ՀԱԿԿ-ն մոխիրներից հառնել եւ փորձում է ակտիվանալ, իսկ ԲՀԿ-ն օր օրի ավելի լռակյաց է դառնում, ԲՀԿ խմբակցության պատգամավորները շարունակում են համառորեն լռել։ “Իրավունք”-ն է փորձել ճշտել, […]

Վովան ճամփին հանդիպում է Աստծուն` նոր անեկդոտ. Հրապարակ

  Ըստ “Հրապարակ”-ի, իշխանական կուլիսներում նոր անեկդոտ է շրջում Վովա Գասպարյանի մասին.  Րաֆֆի Հովհաննիսյանի հետ աղոթելուց հետո Վովան ճամփին հանդիպում է Աստծուն։ “Գասպարյան, դու հզոր ես”,– ասում է նրան Աստված։ Վովան ապաշխարանքով նայում է Աստծուն՝ մտածելով, թե խոսքն ընդդիմության մասին է։ “Չէ, Վովա, պարզապես դու կարողացար այդքան սատանաներին դարձնել հրեշտակ”,– նկատի ունենալով կին ոստիկաններից “Հրեշտակների” […]

Առաջինը հարձակվել են Ավետիք Բուդաղյանի վրա. Հայկական ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված եւ վիրավորված Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը “Հայկական ժամանակ”–ի հետ զրույցում պատմել է, որ  դեպքի չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում։  “Հենց առաջին պահից, երբ Ավետիք Բուդաղյանն է այդտեղ գտնվում ու նրա վրա հարձակվում են, հետո, երբ եղբայրները հեռանում են, այդ պահից էլ նրանց ուղղությամբ սկսվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի