Լիսկան վարձել եւ վարձելու է լավագույն փաստաբաններին. Առավոտ
Մարդիկ զգում են, որ իրենց հանցագործությունները արդար փոխհատուցում կստանան միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունենում իրենց սեփական երկրում, այսպես ասած՝ ազգային մակարդակով։ Իսկ երբ դա անում է որեւէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, թեկուզ Եվրադատարան, միշտ էլ կա այն “արդարացումը”, որ դրանք մեր երկրի դեմ նյութվող իմպերիալիստական դավեր են, որ Արեւմուտքը երեսպաշտ է, այնտեղ էլ են մարդու իրավունքները խախտվում եւ այլն։
Ընդ որում, երեսպաշտության եւ խախտումների մասին դատողությունները սկզբունքորեն ճիշտ են, եւ դավերի պահն էլ չի կարելի բացառել։ Բայց դա փոխում է խոսակցության ուղղվածությունը եւ մեր՝ տեղական հանցագործներին հնարավորություն է տալիս իրենց անպատիժ զգալու: Ի՞նչ օգուտ է ունենալու, օրինակ, որ Լիսկայի եւ նրա ընտանիքի վերաբերյալ որեւէ երկիր եւ որեւէ միջազգային ատյան դատապարտող որոշում կամ հայտարարություն ընդունի։
Մեր կյանքը լավանալո՞ւ է նրանից, որ նրան ու Զարզանդին, ենթադրենք, արգելեն մուտք գործել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատ։ Բացարձակապես: Կարեւորն այն է, որ նրանց հաջողվել է “ջրել” նախորդ գործերը, իսկ հիմա Սուրիկ Խաչատրյանը կարողացել է վարձել ամենալավ փաստաբանին:
Բայց դա դեռ ոչինչ, շատ ավելի կարեւոր է, որ մեկ այլ փաստաբան անի՝ ի դեմս զինդատախազ Գեւորգ Կոստանյանի, որն արդեն հասցրել է անել մի շարք “լիսկայամետ” հայտարարություններ (չնայած դա, որքան հասկանում եմ, դատախազի գործը չէ)։ Իսկ առավել կարեւորն այն է, որ նախկին մարզպետի երրորդ փաստաբանն է լինելու դատավորը, որը, ըստ ամենայնի. որոշում կընդունի, թե Լիսկայի ընտանիքը զբաղված էր անհրաժեշտ ինքնապաշտպանությամբ։
Թերթի խմբագրականը ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: