Չի բողոքելու Աշոտյանի դեմ. Հրապարակ
“Հրապարակ”-ի տեղեկություններով, նախօրեին Հանրային խորհրդի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ՀԽ անդամ, ԲՈՀ-ի արդեն նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանն առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ։
Ըստ թերթի աղբյուրների, Ղուկասյանը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն պաշտոնանկ անելու հրամանը եւ իր ապագայի հարցը։ Ինքը՝ Ղուկասյանը, թերթի հետ զրույցում կեսբերան հերքեց, թե առանձնազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։
“Հանրային խորհրդի հետ է եղել հանդիպումը, եւ ես, որպես Հանրային խորհրդի անդամ, պարզապես ներկա եմ եղել այդ հանդիպմանը”,–ասաց Ղուկասյանը։
Ի դեպ, ԲՈՀ-ի նախկին նախագահը չի պատրաստվում դատական կարգով բողոքարկել Աշոտյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանը։ Դատական համակարգին չե՞ք վստահում, թե՞ այլ պատճառներ կան՝ հարցրինք։
“Ոչ, պարզապես բողոքարկելու իմաստ չեմ տեսնում եւ վերջ, ցանկություն չունեմ”,– ասաց Ղուկասյանը։ Հրամանը չբողոքարկելը եւս խոսում է այն մասին, որ Ղուկասյանն ինչ-որ սպասելիքներ ունի Սերժ Սարգսյանից, կամ գուցե պայմանավորվածություններ են ձեռք բերվել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: