19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ֆրանսիական “Կարֆուր”-ը վերջապես Հայաստանում .Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, չնայած օգոստոսի 15-ին նախատեսվում էր Կոմիտասի պանթեոնից մի փոքր ներքեւ Հայաստանի ամենամեծ առեւտրի կենտրոնի՝ շուրջ 4,5 հեկտար տարածքի վրա կառուցված “Երեւան մոլ”-ի բացումը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Ըստ թերթի, պատրաստ է կենտրոնի միայն 90 տոկոսը:

“Երեւան մոլի”-ի շինարարությունը սկսվել էր անցյալ տարվա մարտից: Թեեւ բացումը դեռ չի եղել, սակայն վարձակալությամբ տրվող տարածքներն արդեն վերջացել են:

Հայաստանի ամենամեծ առեւտի կենտրոնը քառահարկ է, որտեղ ընդգրկված են լինելու համաշխարհային տարբեր բրենդների ներկայացուցիչներ:

Ի դեպ, շուրջ մեկ հեկտար տարածք տրամադրվել է ֆրանսիական “Կարֆուր” հիպերմարկետների ցանցին, եւ սեպտեմբերից, փաստորեն, կսկսի գործել Հայաստանում առաջին “Կարֆուրը”, մյուսը կլինի Ավանում”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ