14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Թե ինչու զինծառայողը խեղդեց կնոջը. Հրապարակ

“Հրապարակ”-ը անդրադարձել է  Տավուշ գյուղում գրանցված արտակարգ դեպքին: Նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 28-ամյա Հովսեփ Իսրայելյանը լուսադեմին խեղդամահ անելով սպանել Էր կնոջը` 26-ամյա Հաս­միկ Զաքինյանին: Դեպքից հետո ամուսինը հանձնվել է Ռազմա­կան ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին` նշելով, որ կնոջ դիակը գտնվում է բնակարանում: Իսրայելյանին ոստիկանները ձերբակալել են ու մեկնել բնակարան, որտեղ և հայտնաբերել են խեղդամահ […]

Բնապահպանության նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել .Ժողովուրդ

“Ժողովուրդ”  թերթը գրում է. ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Թերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով: Բազում աշխատակիցներ արդեն հարցաքննվել են: Բանն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է: Այսինքն՝ այս […]

Գեներալի որդին ՛՛տանուլ տվեց՛՛. Հրապարակ

“Հրապարակը”-ը  գրում է. Վերջերս բավականին ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները: Բնակչության շրջանում նույնիսկ մարզպետացուների աննուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները: Ամենից հաճախ կարելի է լսել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անունը, որին դեռ նախընթաց տարի էին շտապում կարգել մարզպետի աթոռին: Պաշտոնի գինը, թերեւս, փետրվարին կայացած […]

Րաֆֆին վաճառում է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”  թերթը գրում է. “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո կարծես թե չի վերագտնում իրեն։ Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ քաղաքական պրոցեսներում այլեւս չկա։ “Ժառանգության” առաջնորդը նաեւ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի եւ 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը […]

Ալիկ Սերգեյիչի քեֆի պատճառը. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերևս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, և նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել։ Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝քեֆ անելիս։ Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը։ Իսկ ակորդեոն չի՞ նվագել ՝ հետաքրքրվեցինք մենք, պարզվեց՝ ոչ։ Ըստ մեր աղբյուրների, նախկին […]

Քոչարյանի վերադարձը ամոթ է մեր ազգի համար. Ժամանակ

“Ժամանակ” թերթը զրուցել է “Սասուն” ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ։ Հատված հարցազրույցից. Պարոն Միքայելյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս երկու հարցազրույց տվեց, որտեղ շատերն ակնհայտորեն նրա՝ քաղաքականություն վերադարձն են տեսնում: Ի՞նչ կարծիք ունեք նրա հարցազրույցների վերաբերյալ: Սա չի՞ վկայում այն մասին, որ մենք այնքան ենք թուլացել, որ խոցելի քաղաքական գործիչների վերադարձի […]

Հայաստանը չի հրաժարվի Եվրատեսիլից. Իրավունք

Տրանսվիստիտ Կոնչիտայի մաս­նակցությունը, ոչ ֆինանսական ճգնաժամը հետ չեն պահում Հայաստանին “Եվրատեսիլից”, փոխարենը տարեմուտին պարզ դարձավ, որ մրցույթում Հայաստանը կներկայացնի հումորիստ, երգիչ Արամ МРЗ-ը, ու մրցույթից հրաժարվելու ոչ տար­բերակ, ոչ էլ իրավունք չունենք, համենայնդեպս, “Իրավունքի” հետ զրույցում այդպես մեկնաբա­նեց “Եվրատեսիլի” հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: -Եթե մասնակցության հայտա­րարություն ենք արել, էլ ի՞նչ հրա­ժարվել: Հետո, այդ 12-ը […]

Երեխային ստիպել է թքել մոր վրա. Առավոտ

Բախտագուշակ Վարսիկի որդու Սարգիս Հակոբյանի դեմ հարուցված գործը Գավառի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց: Այս մասին գրում է “Առավոտ”-ը: Բախտագուշակի որդուն .մեղադրանք է առաջադրվել կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին ծեծի եւ խոշտանգումների ենթարկելու համար’ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով: Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ կնոջը դաժանաբար ծեծի է ենթարկել, բացի ծեծից ու հայհոյանքներից’ պարբերաբար ծխախոտը […]

Ի՞նչու է վատ աշխատում տրանսպորտը.Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկու­թյուններով, տրանսպորտի վերջին շրջանի վատ աշխա­տանքը գծատերերի կողմից հատուկ կազմակերպված բնույթ է կրում: Նամանա­վանդ, որ այդպիսի դեպքեր վերջերս եղան, երբ մի քանի տարբեր գծատերեր ի նշան բողոքի հայտարարեցին, որ դուրս չեն գա երթուղի մինչեւ քաղաքապետարանը ուղե­վարձը չդարձնի 200 դրամ: Քաղաքապետարանի լրատ­վության եւ հւսսարակայնու թյան հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, սակայն, չհամաձայնեց, որ որոշ […]

Ստյոպան քլնգել է Զարուհուն եւ Րաֆֆուն. Իրավունք

Ըստ “Ժառանգությանը” մոտ կանգնած “Իրավունք”-ի աղբյուրի՝ տոնական օրերին դաժան վեճ էր ծագել խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի միջեւ: Ըստ թերթի՝”Բամբասանք” խորագրի,  երբ պարզվել էր, որ Թեւան Պողոսյանի՝ մանդատը վայր դնելուց հետո համամասնական ցուցակով հաջորդը՝ “ազատդեմոկրատ” Մասիս Այվազյանը, մտադիր չէ հրաժարվել պատգամավոր դառնալու շանսից եւ մանդատը զիջել Ստյոպա Սաֆարյանին, վերջինս հեռախոսով երկար ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի