14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ազգային Ժողովում ջեռուցման մարտկոցները պայթել են. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Ազգային ժողովում ջեռուցման մարտկոցները պայթել են: “Այս օրերին երրորդ հարկում է պայթել` աշխատակազմի սենյակներում, ինչպես ասաց ԱԺ պատասխանատուներից մեկը, “ընդամենը երեք սանտիմանոց աբռիվ էր տեղի ունեցել””,- գրում է թերթը:

Որտեղ է հանգստանում Սերժ Սարգսյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, իրենց տեղեկություններով, գտնվում են Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում։ “Նրանք այնտեղ վայելում են իրենց ձմեռային արձակուրդը։ Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել  Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր։ Իսկ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի […]

Թույլ չեն տալիս ջեռուցել համալսարանը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթին ազգային ագրա­րային համալսարանի ուսանողներն ու  որոշ աշխատակիցներ պատմել են, որ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը թույլ չի տալիս ջեռուցել հա­մալսարանը: “Այս հարցով նրանք մեկ անգամ դիմել են ռեկտորին, եւ նա պատճառաբանել է, որ գազի եւ էլեկտ­րաէներգիայի սակագների վերջին թանկացումից հետո ուսանողների վար­ձավճարները չեն բարձրացել, ինչի հա­մար էլ ֆինանսական հնարավորու­թյունները բարձր սակագնի պարագա­յում չեն բավարարում նորմալ […]

Կազինոները չեն մեռնի. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ թեպետ օրենսդրական հայտնի փոփոխություններից հետո Փարաքարի ճանապարհի կազինոները շատ արագ փակվեցին, սակայն նոր այդպիսի համալիրներ կծլեն, այս անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում: “Մեր տեղեկություններով, երկրի մեծահարուստներից մի քանիսն այս շրջանում մտմտում են Երեւանի հենց սրտում խաղատնային համալիր բացել, որը, բնականաբար, աստղաբաշխական եկամուտներ կապահովի տիրոջը… Նշենք, որ վերջերս նաեւ հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ […]

Վերջնական լուծում չկա. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում բանակցային գործի մաս­նագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն ասել է, որ ինքը չի համարում, որ դարաբաղյան հակամարտության խնդրի  “վերջնական” լուծում կա:  “Ի՞նչ է նշանակում’ “վերջնական” լուծում: Նույնիսկ, եթե պատկերացնենք, որ այսօր Ադրբեջանը ճանաչի Արցախը, արդյոք դա կլինե՞ր վերջնական լուծում: Ոչ, չէր լինի, որովհետեւ վերջնական լուծում չկա: Կան խնդիրներ, տարաձայնությունները, միևնույն է, մնալու են, կարող են ավելի սուր կամ մեղմ լինել”,- ասել է նա` նշելով, որ պատերազմի այլընտրանքը դեռեւս հնարավոր է, բայց շատ անհավանական. “Միգուցե իրենք խոսում են պատերազմի մասին, բայց բոլորը հասկանում են, որ եթե նման այլընտրանքի հնարավորություն ունենային, արդեն կօգտագործեին դա: Մնում է` Հայաստանը մեկուսացնեն տարածաշրջանային  ծրագրերից,  բայց  դա էլ ենք անցել արդեն””,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Քոչարյանը չի կարողանում հանդիպել Պուտինին. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ արդեն մի քանի ամիս Քոչարյանը չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման աուդիենցիա ստանալ, չնայած վերջինիս հետ ունի անմիջական “կապվելու” հնարավորություններ։ “Նրան ասում են՝ այսօր-վաղը։ Ռուսաստանը չի ցանկանում խառնվել հայաստանյան ներքաղաքական վեճերին, առանձնապես հակված չէ Քոչարյանի վերադարձին, սակայն նրան չի մերժում. հասկացնում է՝ եթե Քոչարյանը հասնի նրան, որ Հայաստանում ունենա […]

Լավագույն բժիշկներն արտագաղթում են Հայաստանից. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ իրենց հայտնի է դարձել, որ Հայաստանից արտգաղթել է “Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի” նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Անդրոնիկ Քալայջյանը։ “Նա մեկնել է Դուբայ՝ մասնագիտությամբ աշխատելու նպատակով։ Անդրոնիկ Քալայջյանը հայտնի բժիշկ է, նրան շատերը համարում են հանրապետության թիվ մեկ նեյրովիրաբույժը։ Բժշկի արտագաղթելու մասին մեր տեղեկությունները երեկ հաստատել է “Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի” փոխտնօրեն Օնիկ […]

Ծառուկյանի՞ ն են բան հասկացնում, թե՞ Քոչարյանին.Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է. Որքան էլ ԲՀԿ-ն, իր խասյաթի համաձայն, հերքում է, որ “Մուլտի գրուպ” կոնցեռնի նախագահ, Գագիկ Ծառուկյանի աջ թև Սեդրակ Առուստամյանն օդանավակայանի VIP սրահում, երբ փորձել է զենք փոխանցել մեկին, ձերբակալվել ու որոշ միջնորդություններից հետո ազատ է արձակվել չի համապատասխանում իրականությանը, որոշ աղբյուրների պնդմամբ՝ “փաստը” կայացել է։ Ավելին՝ պնդում են նաև, որ Սեդրակ […]

Ալիկի դին 45 օր պահվել է Բարսելոնում, ինչու՞ են սպանել նրան. Ժամանակ

Ավելի քան մեկ ամիս է անցել  Բարսելոն քաղաքի արտաքսման ճամբարում Ալիկ Մանուկյանի “Ինքնասպանությունից”, սակայն որևէ դրական տեղաշարժ չկա գործի արդարացի քննության ուղղությամբ: Տեղեկացնում է ՛՛Ժամանակ՛՛-ը:                                                            Թերթը […]

Պաշտոն Թևանի՞ն. Հայկական ժամանակ

Հայկական ժամանակ-ը գրում է. Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ամանորից առաջ հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու իր որոշման մասին, առաջիկայում, ասում են, հնարավոր է, պաշտոն ստանա։ Թե ինչ պաշտոն դա թերթին  ճշտել չի հաջողվել։ Թևան Պողոսյանն ինքը արդեն մի քանի շաբաթ է անհասանելի է դարձել լրագրողների համար։  Ըստ որոշ տեղեկությունների, պաշտոնի առաջարկն անսպասելի է եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի