19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչու է նիհարել Օսիպյանը. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, հայտնի միտինգ ցրող, միտինգավորների հետ հավերժ “բլիժնի բոյի” մեջ գտնվող Վալերի Օսիպյանն անկեղծության մի պահի՝ նեղ միջավայրում, անդրադառնալով միտինգավոր ակտիվիստուհուն համբուրած ոստիկանի արարքին, ասել է՝ բա մեր ջանը քար է, բա գիտեք հե՞շտ է, սաղ օրը էդ ակտիվիստուհիներին աջ ենք բրթում-ձախ ենք բրթում։ Շատերը պնդում են, որ Օսիպյանը ոչ թե աշխատանքի ծանրաբեռնվածության, այլ […]

Ինչքա՞ն են բարձրանալու կենսաթոշակները. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, հունվարի 1-ից կենսաթոշակները Հայաստանում բարձրանալու են։ Բայց այն բանից հետո, երբ նախօրեին կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխություններով սահմանվեցին աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, կենսաթոշակառուներից ոմանք հիշեցին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Ազգային ժողովում այլ բան էր հայտարարում, ինչը, սակայն, տեղի չունեցավ։  Ըստ այդմ, նախարարը ասել էր, որ […]

Ծառուկյանի ադամանդե ձիերը.Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի նախօրեին տեղի ունեցած մարզաշխարհի ներկայացուցիչների ավանդական միջոցառմանը, որը սպորտի նախարարությանը զուգահեռ կազմակերպում է նաեւ ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բավական հետաքրքիր է անցել։ Միջոցառմանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը, ով ավանդաբար մասնակցում է Ծառուկյանի այդ ամենամյա միջոցառմանը, հասկանալի պատճառներով ներկա չի եղել։ Փոխարենը Ծառուկյանին է հյուրընկալվել նախագահ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ […]

Անմարդկային տոնական թանկացում. Հայկական ժամանակ

Երեկվանից Երեւանի մթերային խանութներում եւ շուկաներում սկսեց թեւածել ամանորյա ավանդական եւ անմարդկային թանկացումը։ Խանութներում առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր մթերքները 100-ից մինչեւ 500 դրամով թանկացել են։ Խանութներում եւ շուկաներում դեգերող մեր համաքաղաքացիների խոսակցության հիմնական թեման հենց այս թանկացումներն են, օրինակ՝ ինչպես կարելի է երեք ճյուղ մաղադանոսը գնել 400-500 դրամով։ Ասում են ու առնում։ Սառը օդում էլ […]

Վովայի աղոթքը Րաֆֆու անհետանալու հետ կապ չունի. Ժողովուրդ

Տարեմուտի վերջին հարցազրույցը “Ժողովուրդ” օրաթերթն անցկացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Բացի ոստիկանական թեմաներից, Գասպարյանի հետ թերթի թղթակիցները զրուցել են  2013թ. քաղաքական նորամուծության մասին, երբ նա “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ աղոթելու։ Ի դեպ, աղոթքից հետո կարծես թե Րաֆֆի Հովհաննիսյանն անհետացել է քաղաքական դաշտից։ -Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ  -Չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն […]

Հրետակոծություն վարչապետի եւ ԲՀԿ-ի միջեւ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, օրերս մի նեղ շրջանակում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ, իր միակ խնդիրն է` հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն ազատվի Տիգրան Սարգսյանից, որից հետո ԲՀԿ-ն կարող է եւ մտնել կոալիցիա: Ի դեպ, վերջին օրերին վարչապետ-ԲՀԿ պայքարը նորից սրվել է, եւ դա սկսվել է այն բանից, որ […]

Դանակահարություն հովիվների միջեւ. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում հովիվների միջեւ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի: “Անասնագոմերի մոտ, Սպարտակ անունով հովիվը խոհանոցային դանակով հարվածել է Էդիկի ձախ աճուկային շրջանին, իսկ Գեւորգը ցակատով հարվածներ է հասցրել  Սպարտակին: Երեքն էլ այլ տեղերից են եկել մեր գյուղը”,-ասել է գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

Մաքսակե՞տ Արցախի եւ Հայաստանի միջեւ. Առավոտ

Մաքսային միությանն ադամակցության դեպքում “Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանը լավ զարգացումներ չի կանխատեսում նաեւ ԼՂՀ-ի ճակատագրի վերաբերյալ. “Մինչեւ հիմա էլ հստակ պարզ չի ԼՂՀ-ի ճակատագիրը ՀՀ-ի՝ ՄՄ-ի անդամակցության դեպքում։ Մտահոգիչ հայտարարություններ կան՝ Նազարբաեւ, Լուկաշենկո, բայց հուսանք, որ ՀՀ-ի իշխանությունները կկարողանան ՀՀ-ի համար ընդունելի տարբերակ գտնել։ Բայց եթե մաքսակետ դրվի, դա ակնհայտ է, որ վերջնականապես […]

Տեր-Պետրոսյանը սո՞ւրբ դուրս եկավ. Իրավունք

1990-ականներին ապամոնտաժվեցին ու հօդս ցնդեցին մի շարք գործարաններ, մասնավորեցվեցին , ՌԴ-ին վաճառվեց նաեւ “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի 55 տոկոս բաժնեմասը։ Արդյոք ՀԱԿ ներկայացուցիչները մոռացել են ԼՏՊ-ի իշխանության օրոք վաճառված գազի բաժնեմասի մասին,”Իրավունք”-ը ճշտեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից։ “Հստակ թվերը չգիտեմ, այդ իսկ պատճառով չեմ կարող հիմա որեւէ մեկնաբանություն անել, քանի որ կարող է սխալվեմ։ Եթե 51 […]

Պատճառը “Նիվա՞”-ն էր. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի թղթակիցը զրուցել է դեկտեմբերի 25–ին, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող եւ 9 ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո ազատ արձակված Արայիկ Պետրոսյանի հետ։  -Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ հենց ձեզ կասկածեցին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ։   -Էդ ոչ մեկս էլ չգիտենք, թե ինչի՞. ինչի՞ համար։ Դու կարո՞ղ ես ասել՝ ինչի համար են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի