Համաշխարհային բանկի կանխատեսումները. Ժողովուրդ
Համաշխարհային բանկն օրերս հրապարակեց ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները, այն գնահատվել է 5 տոկոսի սահմաններում: Իսկ ահա ՀՀ կառավարությունն այս տարվա պետբյուջեի ուղերձում տնտեսական աճի մի փոքր ավելի բարձր տեմպեր է կանխատեսել’ 5.2 տոկոս: Կյանքը, սակայն, ցույց է տվել, որ Հայաստանի դեպքում տնտեսական աճի մասին կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են: ՀԲ-ն 2013թ. համար կանխատեսել էր 4.3 տոկոս աճ, իսկ Տ. Սարգսյանի կառավարությունը 2013թ. բյուջետային ուղերձում միանգամից 6.2 տոկոս էր ՛՛խփել՛՛: Այնինչ, այսօր ստիպված ենք արձանագրել, որ տնտեսական աճը հեռու է կանխատեսվածից. լավագույն դեպքում կկազմի 3 տոկոս, այն էլ թվային լրջագույն մանիպուլյացիաների արդյունքում: 2013թ. ընթացքում չեն իրականացել նաեւ կառավարության մյուս կանխատեսումները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: