19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Կոմանդոսի դեմ մահափորձի գործով քննությունն իմիջիայլոց իրականացվել. Ժամանակ

՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատա­պարտյալ Արթուր Այվազյանի’ Մա­նախի Եւ Նրա ընկերոջ հարցադրում­ներից հետո վերջապես Արկադի Տեր- Թադևոսյանը որոշեց խոսել 12 տա­րի առաջ իր դեմ իրականացված մա­հափորձի մասին:

Թեև նախապես ասել էր, որ իր դեմ մահափորձ չի իրականացվել, եւ տեղի ունեցածն ընդամենը խուլիգանական արարք էր, այնուամենայնիվ նա ՛՛Ժա­մանակի՛՛ հետ զրույցում ասել էր, որ այդ հարձակումը, թերեւս, իրեն վախեցնելու համար էր: Կոմանդոսը նաեւ դժգոհել էր, որ դեպքից հետո քննչական մարմի­նը ոչ իրեն, ոչ մահափորձի օրը հարձա­կումից տուժած Սերժ Պետրոսյանին նորմալ հարցաքննության չի կանչել, եւ նորմալ քննություն չի կատարվել:

՛՛Իմ հարցաքննությունը քննչական մարմնի հետ անցավ ընկերական մթնո­լորտում, ասացին’ հնարավոր է իրեն ոչ մեկն էլ չի խփել, ինքն է իրեն խփել, ու դրանով վերջացավ: Թե ինչպես գործը փակվեց’ մենք չգիտենք, ես նոր եմ իմա­ցել, որ այդ գործով մարդ է դատվում, Հայաստանն այնքան փոքր տեղ է, բայց ոչ ոք չի իմացել: Կարող էր մեկն ինձ ասել’ ինչո՞ւ ոչ մեկը չեկավ, ինձ չասաց, որ մարդու են դատում, ինչո՞ւ են 12 տա­րի անց այս մասին բարձրաձայնում: Իրար մեջ այս հարցը փակել են, իրենք լավ էլ գիտեն’ ով ինչ է արել, բայց ինձ ոչ մի բան չասացին՛՛:

Սակայն հիշեցնենք, որ Կոմանդոսի դեմ մահափորձի գործը կարճվել է հան­ցագործությունը կատարած անձի հայտնի չլինելու հիմքով, եւ ոչ ոք այդ գործով պատասխանատվության դեռեւս չի ենթարկվել: 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ