13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

“Կարողա մի հատ սիլլեմ ու լինի” Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Անցյալ տարի դեկտեմբերի 27-ին ծեծի են ենթարկվել յոթ տարի առաջ Սիրիայից հայրենիք տեղափոխված , մայրաքաղաքում հաստատված Բրուտյանները: Բրուտյանների ընտանիքը ավտոտեխսպասարկման և պահեստամասերի վաճառքի գործ է ձեռնարկել: Ըստ լրատվամիջոցների “Մանանդ” տաքսի ծառայության սեփականատիրոջ Քաջիկ Կարապետյանի որդին` Արթուրը , ավտոպահեստամասի գնի շուրջ վեճի է բռնվել Արմեն Բրուտյանի և նրա երեք որդիների` Մանուկի, […]

Մինչ ԲՀԿ-ը դատապարտում էր իշխանություններին` Ծառուկյանը դիմավորում էր նախագահին. Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է. Շաբաթ օրը, այն նույն ժամին, երբ ԲՀԿ-ն հոգեխանգարմունքի մեջ Ազատության հրապարակում բացականչում էր, որ “այս իշխանությունները մտնում են ժողովրդի ու իրենց գրպանները` ռեկետ անելու”, “Զվարթնոց” օդանավակայանում վայրէջք է կատարել Հայաստանի թիվ 1 ինքնաթիռը, որին անհամբեր սպասում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ներկաների աչքից չի վրիպել, որ, ի տարբերություն մնացյալ անգամների, […]

Զարուհին Արգամիչից փող է խնդրե՞լ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը, որ մտադիր է մասնակցել Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ու բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, օրերս դիմում է ներկայացրել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Թերթի տեղեկություններով՝ Փոստանջյանը Ստրասբուրգ մեկնելու համար Աժ նախագահին խնդրել է խորհրդարանի միջոցներից գումար տրամադրել։ Սակայն, ինչպես պարզեցինք, […]

“Ռակիրովկա” նախարարների ու մարզպետների միջև. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Թերթի  աղբյուրների փոխանցմամբ` մինչեւ ապրիլ տեղի կունենան ոչ միայն մի շարք նախարարների, “ժամկետանց” մարզպետների փոփոխություններ, այլեւ որոշ հետաքրքիր “ռակիրովկաներ”: Ըստ ամենայնի` Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման “քրեական գործով” անցնող բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ըստ որոշ տեղեկությունների, “կտեղափոխեն” Կոտայք` Կովալենկո Շահգալդյանի պոստին տիրություն անելու, նախարարի պաշտոնում նրան կարող է փոխարինել Արարատի ներկայիս մարզպետ Արամայիս […]

Պաշտոնանկություն. Հրապարակ

Երեկ ոստիկանական համա­կարգում լուրեր էին շրջանառվում, թե պաշտոնանկ է ար­վելու Պետական պահպանու­թյան վարչության պետ Ռոմիկ Զաքարյանը, ով ոստիկանա­պետ Վովա Գասպարյանի մտերիմներից է եւ իր հետ է եկել համակարգ: Ի դեպ, ոստիկանու­թյան առանցքային պաշտոններում հիմնակա­նում ոստիկանապետի մտերիմներն են: Սա­կայն մինչեւ ուշ երեկո այս պաշտոնանկությու­նը տեղի չունեցավ: ՛՛Հրապարակին՛՛ հաջողվել է պարզել, որ այս լուրերի պատճառն այն է, […]

Թատրոնում տասը տղամարդուց յոթը միասեռական են. սկանդալային կրքեր Վանաձորում. Ժողովուրդ

Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սկանդալա­յին կրքեր են եռում: Թատրոնի տնօրենի եւ նկարիչ-բեմադրողի միջեւ ծագած աշխա­տանքային վեճը, որը մոտ երկու տարվա պատմություն ունի, ստացել է հանրային հն­չեղություն: Բանն այն է, որ թատրոնի տնօ­րեն Հովիկ Չախմախչյանն աշխատանքից ազատել է նկարիչ-բեմադրող Հովսեփ Մես­րոպյանին’ պատճառաբանելով որ նման հաստիքի կարիք թատրոնը չունի: Մեսրոպ­յանը, սակայն, կարծում Է, որ առիթն […]

Համաշխարհային բանկի կանխատեսումները. Ժողովուրդ

Համաշխարհային բանկն օրերս հրապարակեց ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները, այն գնահատվել է 5 տոկոսի սահմաններում: Իսկ ահա ՀՀ կառավարությունն այս տարվա պետբյուջեի ուղերձում տնտեսական աճի մի փոքր ավելի բարձր տեմպեր է կանխատեսել’ 5.2 տոկոս: Կյանքը, սակայն, ցույց է տվել, որ Հայաստանի դեպքում տնտեսական աճի մասին կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են: ՀԲ-ն 2013թ. համար […]

Ինչո՞ւ է Կոմանդոսի դեմ մահափորձի գործով քննությունն իմիջիայլոց իրականացվել. Ժամանակ

՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատա­պարտյալ Արթուր Այվազյանի’ Մա­նախի Եւ Նրա ընկերոջ հարցադրում­ներից հետո վերջապես Արկադի Տեր- Թադևոսյանը որոշեց խոսել 12 տա­րի առաջ իր դեմ իրականացված մա­հափորձի մասին: Թեև նախապես ասել էր, որ իր դեմ մահափորձ չի իրականացվել, եւ տեղի ունեցածն ընդամենը խուլիգանական արարք էր, այնուամենայնիվ նա ՛՛Ժա­մանակի՛՛ հետ զրույցում ասել էր, որ այդ հարձակումը, […]

Ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին վաճառվում 400 դոլարով. Առավոտ

՛՛Առավոտը՛՛ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվել է’ իր գնահատմամբ՛ ինչո՞ւ է սահմանին 189 դոլար սակագնով գազը սպառողին հասնում 400 դոլար սակագ­նով: Նա պատասխա­նել է. ՛՛Դեռ գարնանը մենք ՛՛ՀայՌուսգազարդին՛՛ պահանջ էինք ներկայացրել, որ թա­փանցիկ հաշվարկ ներկայացնի, թե ինչ ծախսեր կան, ինչպես է ձևավորվում իրենց շահույթը, ինչպես է սահմանից ստացված սակագինը գրեթե կրկ­նապատկվում ‘ հասնե­լով սպառողին: ՛՛ՀայՌուսգազարդի՛՛ կողմից […]

Էլբակյանը ռեկտո՞ր. Հայկական ժամանակ

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո բուհը կանգնած Է նոր ռեկտորի ընտրության շեմին: Որպես հավանական թեկնածու հաճախ շոշափվում Է դերասան, ոեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի անունը: Ոեկտորի պաշտոնում նրա աշխատելու հեռանկարը շատերը հավանա­կան են համարում հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ Սերժ եւ Ոիտա Մարզպանների գլխին ամպհովանի պահելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի