19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեխային ստիպել է թքել մոր վրա. Առավոտ

Բախտագուշակ Վարսիկի որդու Սարգիս Հակոբյանի դեմ հարուցված գործը Գավառի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց: Այս մասին գրում է “Առավոտ”-ը: Բախտագուշակի որդուն .մեղադրանք է առաջադրվել կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին ծեծի եւ խոշտանգումների ենթարկելու համար’ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով:

Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ կնոջը դաժանաբար ծեծի է ենթարկել, բացի ծեծից ու հայհոյանքներից’ պարբերաբար ծխախոտը հանգցրել է կնոջ մարմնին, անգամ 6-ամյա տղային  ստիպել է թքել մոր վրա եւ բռունցքով հարվածել մոր երեսին:

Ամեն ծեծից հետո, ինչպես թերթի հետ զրույցում պատմ­եց Հասմիկ Խաչատրյանը, ինը հույս չէր ունենում, որ ողջ կմնա: Մոտ 10 տարվա ամուսնության ընթացքում կինը պարբերաբար խոշտանգումների ենթարկվելուց հետո էլ Աստծուց խնդրում ու սպասում էր՝ մի օր ամուսինը կուղղվի եւ կսկսի հարգ­ել ընտանիքը, ու չի դիմել իրվավապահ  մարմիններին:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ