Հայաստանը չի հրաժարվի Եվրատեսիլից. Իրավունք
Տրանսվիստիտ Կոնչիտայի մասնակցությունը, ոչ ֆինանսական ճգնաժամը հետ չեն պահում Հայաստանին “Եվրատեսիլից”, փոխարենը տարեմուտին պարզ դարձավ, որ մրցույթում Հայաստանը կներկայացնի հումորիստ, երգիչ Արամ МРЗ-ը, ու մրցույթից հրաժարվելու ոչ տարբերակ, ոչ էլ իրավունք չունենք, համենայնդեպս, “Իրավունքի” հետ զրույցում այդպես մեկնաբանեց “Եվրատեսիլի” հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
-Եթե մասնակցության հայտարարություն ենք արել, էլ ի՞նչ հրաժարվել: Հետո, այդ 12-ը այն հիմնական երկրները չեն, որոնք զգալի հետք կթողնեն իրենց բացակայությամբ: Դրանք 6-ն են, երկրներ կան, որոնք 4-5 կամ 2 տարին մեկ են մասնակցել մրցույթին, այսինքն’ պասիվ մասնակցություն ունեցող երկրներն են: Այս տարի 36 երկիր է իր մասնակցությունը հաստատել’ սովորական 42-43-ի փոխարեն: Այսինքն 12-ը մի քիչ ուռճացված թվեր են:
-Մի քանի երկրներ հրաժարվել են մասնակցությունից՝ պատճառաբանելով, որ իրենց երկրռւմ այդ մրցույթի հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Կարծես թե, մեզ մոտ էլ է մարել հետաքրքրությունը:
-Դա Ձեր սուբյեկտիվ կարծիքն է, ընդհակառակը հետաքրքրությունը միշտ էլ կա, եւ մարդիկ սպասում են, թե երբ է ի վերջո այդ մասին նորություն լինելու, որ սկսեն իրենց սոցիալական ցանցերի գրառումները փոխել: “Եվրատեսիլի” նկատմամբ հետաքրքրությունն է մեզ պահում, որ ամեն տարի մասնակցենք: Մեծ վարկանիշ ունի մրցույթը մեզ մոտ, այդ իսկ պատճառով Էլ մասնակցում ենք:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: