11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մշակույթի գործիչները սպասում են մշակույթի նախարարի փոփոխությանը. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ մշակույթի գործիչները սպասում են մշակույթի նախարարի փոփոխությանը։ “Արդեն երաժշտական դպրոցների, կոնսերվատորիայի եւ մշակույթի ոլորտի այլ կառույցների ներկայացուցիչները իրար մեջ վստահաբար պնդում են, թե տեղյակ են, որ ապրիլի ընթացքում հրաժեշտ են տալու մշակույթի երկարամյա նախարար Հասմիկ Պողոսյանին, ում փոխարեն նախարար է նշանակվելու ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանը”,- […]

Վարչապետի առավել հավանական թեկնածուն՝ Հովիկ Աբրահամյանն է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”  թերթը գրում է. Հայաստանում այս օրերին քննարկվող թիվ մեկ թեման ՀՀ ապագա վարչապետի հարցն է։  “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նշանակումը կլինի մյուս շաբաթ։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա երեկ ողջ օրվա ընթացքում շրջանառվում էին երեք անուններ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան։ Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի […]

Տիգրան Սարգսյանը նոր պաշտոնի առաջարկ է ստացել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն նոր պաշտոնի առաջարկ է ստացել։ “”Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը համաձայնել է լինել Եվրասիական միության եւ Մաքսային միության տնտեսական համագործակցության բարձրագույն ղեկավար կազմում։ Նա, ըստ էության, կզբաղվի Մաքսային միության կազմ ընդգրկվելու Հայաստանի օրենսդրական եւ այլ խնդիրներով”,–գրում է թերթը։  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ո՞վ է լինելու անցումային վարչապետը. Ժամանակ

 “Ժամանակ”-ի տեղեկություններով, երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը մինչեւ ուշ գիշեր առանձին-առանձին հանդիպել է ԳՄ բոլոր անդամների հետ եւ քննարկել ներկա իրավիճակն ու հետագա զարգացումները։ Թերթը հիշեցնում է, որ նիստում հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Որոշ տեղեկություններով՝ այս պահին հավանական թեկնածու է համարվում նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, որը կարող […]

Ի՞նչու է գալիս Բորդյուժան. Առավոտ

 “Առավոտի” աղբյուրները հայտնում են, որ այսօր մի քանի ժամով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով կհանդիպի միայն ՀՀ ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ նախագահ Սերրժ Սարգսյանի հետ։ Ինչո՞վ է պայմանավորված նման հրատապ այցը տարածաշրջանի, Քեսաբի, ներքաղաքական սպասվող զարգացումների ֆոնին՝ աղբյուրները չցանկացան մանրամասնել։  Այդուհանդերձ, թերթի տեղեկություններով, ի շարս այլ կարեւոր հարցերի՝ ռուսաստանյան […]

Երբ խոսում է Գրիգորիչը..Իրատես de facto

“Իրատես de facto”-ի լրագրող Կարմեն Դավթյանը զրուցել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված:   -Խորհրդարանի կուլիսներում խոսում են, որ հենց Գալուստը մի լավ բան է ասում ամբիոնից, “ղեկավարությունը”, գիտեք` ով, փսորում է նրա ասած “գաղափարախոսությունը”, ասենք, էն օրը, երբ Դուք մեջբերում արեցիք Թումանյանից, դահլիճը քարացած լսում էր, ԲՀԿ-ն […]

Հաղթակամար Ծառուկյանի “կոնյաչնիի” մոտ. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը.   “Կատաղի մարտ ծավալվեց դիմող կողմի շահերը պաշտպանող Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյանի ու Մերի Խաչատրյանի եւ պատասխանող կողմի ներկայացուցիչներ Հակոբ Հակոբյանի (ԱԺ հանձնաժողովի նախագահ), Արտեմ Ասատրյանի (նախարար) եւ Ներսես Երիցյանի (ԿԲ փոխնախագահ) միջեւ։ Արդյունքում առաջին եռյակը անվերապահ հաղթանակ տարավ երկրորդ եռյակի նկատմամբ։    Այստեղ ահա թե ինչ զուգահեռ […]

Գրվում է “Գագիկի կոդը” վեպը. Իրավունք

“Իրավունք”-ը երկրի ամենասենսացիոն իրադարձությունը, անշուշտ, Սահմանադրական դատարանի կողմից պարտադիր կուտակայինի մասին օրենքի որոշ դրույթների հակասահմանադրական ճանաչելն էր, գումարած վարչապետի հրաժարականը: Ու այժմ առկա են տրամագծորեն, իրար հակասող մեկնաբանություններ, եւ Գագիկ Հարությունյանի ընթերցած 64 էջանոց վճիռը իրոք այդպիսի մեկնաբանությունների տեղիք տալիս է: Հիմա նույնիսկ կատակում են, թե “Դա Վինչիի կոդը” գրքի հեղինակ Դեն Բրաունը այժմ գրել […]

Գրետա մայրիկն արդեն տանն է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը մեկ շաբաթ առաջ դուրս է գրվել  հիվանդանոցից: Մա Երեւանի “Նաիրի” բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 4-ին՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով, որն արտահայտվել էր իշեմիկ ինսուլտով: Նրա որդին Արմեն Սարգսյանը թերթի հետ զրույցում նկատել է, որ կաթվածը կրկնվելու հավանականություն ունի:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Արթուր Բաղդասարյանը խնդրել է Սերժ Սարգսյանին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ օրերս ԱԽՔ եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է խնդրել Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում վերջինիս առաջարկել է, որ “Oրինաց երկիրը” շարունակի մնալ կոալիցիայում, սակայն հրաժարվի նախարարական իր պորտֆելներից։ Թերթը նկատում է, որ  նախարարական պորտֆելներից հրաժարվելու միտքը անիմաստ է, քանի որ ՕԵԿ-ի քվոտայով պորտֆելներ ստացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի