Շուշան Պետրոսյանը մշակույթի նախարա՞ր. Հրապարակ
“Հրապարակ” թերթը գրում է.
Որքան էլ հասարակությունն անվստահությամբ է վերաբերվում կառավարությանը, այս օրերին առնվազն հետաքրքրությամբ է հետևում կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին լուրերին: Մասնավորապես խոսվում է այն մասին, որ հեռացողների ցուցակը կգլխավորի Հասմիկ Պողոսյանը:
Ասում են՝ արդեն քանի օր մշակույթի հայեցակարգային ծրագրերով է քնում-արթնանում նաև Շուշան Պետրոսյանը. նա անգամ ստորագրահավաք է նախաձեռնել։
Իհարկե, նման հավակնության համար նա մի քանի հիմքեր ունի։ Պատահական չէ, որ ՀՀԿ-ական տիկինն ինքն իրեն գտել է Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։
Ի վերջո, արվեստագետների տոհմից է։
Հիշեցնենք նաև, որ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի լինելու հետ միասին նաև նկարիչ-դիզայներ է։ Չիմացողների համար հիշեցնեմ, որ Շուշանը նաև ակադեմիկոս է՝ Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի։
Հ.Գ Բայց այս պաշտոնի համար մեկ այլ կռվող էլ կա՝ իհարկե, սա այն դեպքում, եթե ԲՀԿ-ն մտնի Ազգային համաձայնության կառավարության մեջ։ Խոսքը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի.մասին է, ով մշակույթի նախարարի տեղի վրա վաղուցվանից աչք ունի, իսկ մշակույթի հետ էլ, սերտ ու վաղեմի կապեր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: