11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պատգամավորի գլխին սեւ ամպեր են կուտակվել . Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) հարազատների գլխին սև ամպեր են կուտակվել։ Պատգամավորի եղբորորդին ՝ Մովսես Մանուկյանը վիճաբանել էքաղաքացի Համազասպ Լալայանի հետ, կռփազենքով հարվածներ հասցնելով մի աղջկա դեմքին: “Ժողովուրդ”-ը պարզեց, որ 2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն իր ընկերների հետ Աբովյան քաղաքի “Օրիգինալ” սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, […]

Վերահսկիչ պալատը կոռուպցիոն նոր մեխանիզմ է բացահայտել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ Վերահսկիչ պալատն իր տարեկան հաշվետվության մեջ մի շարք գերատեսչություններում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ, «Հայինկասացիա» և այլն, կոռուպցիոն նոր մեխանիզմ է բացահայտել։ “ՀՀ ֆինանսների նախարարությունում 2011թ. ժամանակավոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել 41.5 տոկոսը՝ դրա դիմաց ստանալով համապատասխան նպաստ, իսկ ահա 2013թ. անաշխատունակության թերթիկ ներկայացրել է նախարարության աշխատակիցների 82 տոկոսը։ ԿԲ-ում […]

Կենտրոնական բանկի փոխնախագահը լուրջ ունեցվածք է կուտակել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ով ժամանակին աշխատել է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանում պաշտպանում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, իր պաշտոնավարման ընթացքում բավականին լուրջ ունեցվածք է կուտակել։ “Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի՝ Երիցյանը նվիրատվության կարգով ստացել է 185 հազար դրամ արժողության հուշադրամ, եւ […]

Դատավորը թոշակի է շտապում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ երեկ իրենց տեղեկություններ հասան, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանի՝ թոշակի անցնելու ժամանակը շուտով լրանում է, սակայն նա ձեռնամուխ է եղել առավել արագ իրականացնել այդ գործընթացը։ “Հավանաբար դատավորը մտավախություն ունի, որ դատավորների թոշակները կրճատելուն ուղղված օրենսդրական քայլերն իրեն կհասնեն։ Դրա համար ցանկանում է օր առաջ ձևակերպել թոշակը, որ […]

ԲՀԿ-ն ինչ որ անում է` “կիսա” է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի եւ Ռուբեն Գեւորգյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք  Ազատամարտի նվիրյալների միության վերաբերյալ մի քանի ամիս շարունակ բողոքի ալիք բարձրացրած ազատամարտիկները միանշանակ կարծիք չունեն: “”Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը “Ժամանակին” ասաց, որ առայժմ տեղյակ չէ այդ նախաձեռնության մասին եւ այս պահին դիրքորոշում չունի, իսկ այս պահին ԲՀԿ-ի […]

Պուտինյան էմիսարները` Հայաստանում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ պարզվում է՝ Մաքսային և Եվրասիական միությունները “լայն” հորիզոններ են բացել հայաստանյան պուտինյան տխրահռչակ ակումբների “հեղինակ”, կրեմլյան հիերարխիայի “գնդի որդի” Անդրանիկ Նիկողոսյանի համար։ Նա այժմ համարվում է Եվրասիական միության “գրանտատու”, տնօրինում է կրեմլյան լուրջ միջոցների և իրականացնում է քարոզչություն հետխորհրդային երկրներում։  Ղրիմյան դեպքերի ժամանակ ֆինանսավորել է գրանտատու-տեղեկատվական “պատերազմը”, ինչի համար էլ Արևմուտքի […]

ՕԵԿ-ի մոտ գարնանային “զարթոնք է”. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ “ՕԵԿ”-ի մոտ վերջերս գարնանային սրացումներ են նկատվում. “Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կուսակտիվն էլ “տուն չի գալիս”։ Հանդիպումներ է ունենում մարզերում, սկսել են Տավուշի մարզից, Նոյեմբերյան-Իջևան շառավղով արդեն հասել են Գեղարքունիք, առաջիկայում էլ կլինեն Շիրակում, Արարատի մարզում, որոշել են կարգի բերել իրենց տեղական կառույցները, հանդիպել ակտիվի հետ, “ունկնդրել-ակնդրել” գարնան ձյունից էլ ավելի կռացած […]

Սամվել Ալեքսանյանը Դուբայի “պլյաժում” պառկած էր. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ երեկ իրենց վերջապես հաջողվել է կապվել Սամվել Ալեքսանյանի հետ։ “Դուբայո՞ւմ եք։ “Այո”։ Ի՞նչ եք անում “էդ կողմերում, աղմուկի մեջ վայրենի”. Էստեղ ասում են՝ ինչ-ինչ պլաններ եք կազմում օլիգարխներով։ “Հենց հիմա պլյաժում մեն-մենակ պառկած եմ”։Քոչարյանն էդտեղ չի՞։ “Ես ոչ մեկին չեմ տեսել”։ Ասում են՝ էդտեղ է եղել, Ձեր հետ է եղել։ “Չեմ […]

Ուկրաինայի դեսպանը գնաց ու չեկավ. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ Անցյալ շաբաթ Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը ՌԱՀԿ կենտրոնում հրավիրված սեմինար-քննարկման ընթացքում հայտարարել էր, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա այս շաբաթ և կշարունակի իր աշխատանքը։  “Սակայն, ինչպես պարզվում է, դեսպանի վերադարձը հարցականի տակ է դրվել այն բանից հետո, երբ մարտի […]

Հայկական տուֆը կարող է թանկանալ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ հայկական տուֆը կարող է շուտով թանկանալ: “Այս մասին հայտնում են մեր իրազեկ աղբյուրները։ Փոքր քարհանքերի սեփականատերերն իրար մեջ քննարկում են տուֆը թանկացնելու հարցը` չդիմանալով հարկային մարմինների ճնշմանը։ Նրանք պնդում են, որ որ չեն դիմանում ապօրինի հարկային բեռին, եւ որ պետական տարբեր մարմիններ իրնցից ստվերային հարկեր են գանձում: Ասում են, որ հարկայինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի