10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Վարչապետի առավել հավանական թեկնածուն՝ Հովիկ Աբրահամյանն է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”  թերթը գրում է.

Հայաստանում այս օրերին քննարկվող թիվ մեկ թեման ՀՀ ապագա վարչապետի հարցն է։  “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նշանակումը կլինի մյուս շաբաթ։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա երեկ ողջ օրվա ընթացքում շրջանառվում էին երեք անուններ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան։

Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ այս երեք թեկնածուներից այս պահին առավել հավանականը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակումն է։ Ավելին, ինչպես  “Ժողովուրդ” -ին հայտնի դարձավ խորհրդարանի իր աղբյյուրներից, Հ. Աբրահամյանն արդեն սկսել է թիմակիցներին պատրաստել ՀՀ կառավարություն գնալու հարցում։ Երեկ ողջ օրը ԱԺ նախագահի մտերիմները կառավարության կահավորման հարցերն էին կարգավորում՝ դեռեւս մտովի։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ