11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

”X գրուպ” ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը աղմկալի պատմության մեջ է հայտնվել. Ժողովուրդ

՛՛X գրուպ՛՛ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող ”Արաքս” թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ է ընկել։ ”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նշված օրը գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի և իր գործարանի սառնարանի մասնագետ 38-ամյա Վյաչեսլավի միջև վեճ է եղել, որն ավարտվել է ծեծով։  Մեզ հասած լուրերի համաձայն՝ Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց […]

Րաֆֆին հանդիպել է Քոչարյանի՞ն. Իրավունք

Ըստ ”Ժառանգությանը” մոտ կանգնած աղբյուրի՝ մեծ հարցականի տակ է այդ կուսակցության մասնակցությունը ոչ իշխանական ”քառյակի” ձևաչափին։ Բանն այն է, որ կուսակցությունում լուրեր են տարածվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ոչ միայն ԲՀԿ առաջնորդի հետ, այլև սեպարատ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Թեև Րաֆֆին հավաստիացնում է, որ նման բան չկա ու չի կարող լինել: Մանրամասները՝ […]

Օլիգարխիան ընդդեմ ՛՛ԴԵՄ ԵՄ՛՛-ի. Իրատես de facto

”Դեմ եմ” շարժումը Հայաստանի անկախության պատմության եզակի հասարակական շարժումներից է, որը քաղաքացիական հասարակության կայացման համար լուրջ հիմքեր է ստեղծում: Մինչ ”ԴԵՄ ԵՄ” շարժման ի հայտ գալը հասարակական ոլորտի առաջատարը բնապահպաններն էին, սակայն այս շարժումն արագ քաղաքականացվեց և կորցրեց քաղաքացիական հասարակության հիմքը դառնալու հնարավորությունը: Իսկ ”ԴԵՄ ԵՄ” շարժման առաջնորդները, կարծես, չեն ցանկանում քաղաքականացվել` իրենց խնդիրների լուծումները […]

Ով ապահարզան կտա. Ժամանակ

ՀՀԿ եւ ԲՀԿ հարաբերությունը կարծես թե շարունակում է լարվել, եւ այդ լարումը կարծես էլ ավելի է խորանում, ՛՛Բարգավաճ Հայաստանն՛՛ էլ ավելի ու ավելի է հակվում ընդդիմադիր նախաձեռնություններն աջակցելուն: Այլ կերպ ասած` հասունանում է այն պահը, երբ կողմերը կամ պետք է վերջնականապես պայմանավորվեն նոր խաղի կանոնների շուրջ, կամ էլ պարզապես պետք է հայտարարեն իրենց ապահարզանի մասին […]

Հաց-մածուն-սմետան,սպառման ծավալները նվազել են. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա հունվար-փետրվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,3 տոկոսով, մածունինը՝ 1,9 տոկոսով, թթվասերինը՝ մոտ 20 տոկոսով։ Եթե թթվասերի սպառման ծավալների նվազումը հիմնականում բացատրվում է բնակչության գնողունակության նվազմամբ, ապա հացի և մածունի պարագայում խնդիրը բնակչության քանակի նվազումն է։ Առաջին անհրաժեշտության ապրանքների […]

Օֆշորային գոտիներից Հայաստան եկող ՛՛օտարերկրյա ներդրումներն աճել են. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականին՝ 2012-ի համեմատ, Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումները կրճատվել են ավելի քան 20 տոկոսով։ Օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազում են արդեն 4-րդ տարին անընդմեջ: Այս ֆոնին հատկապես ուշագրավ է, որ սրան զուգահեռ աճում են օֆշորային գոտիներից Հայաստան եկող ՛՛օտարերկրյա ներդրումները՛՛։ Այսպես՝ եթե 2012-ին օֆշորներից ՀՀ […]

Գեներալ Մանվելը կրկին Ֆրանսիայում է՝ հետազոտվելու համար. Հրապարակ

Գեներալ Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը կրկին մեկնել է Ֆրանսիա՝ հետազոտվելու նպատակով։ Նա այնտեղ կմնա մեկ շաբաթ։ Ֆրանսիայում վիրահատվելուց և քիմիաթերապիայի կուրսեր անցնելուց հետո սա պարտադրված հետազոտություն է, որից պարզ կդառնա՝ գեներալի առողջական վիճակը բարելավման միտում ունի՞, թե՞ հակառակը։ Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայում նա թոքի քաղցկեղի դեմ վիրահատություն է տարել, որը բարեհաջող էր անցել։ Մանրամասները՝ […]

“Պրիցելի” տակ Ծառուկյանի փեսան է. Հրապարակ

ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ, երբ ծերերը ներկայացրել են ԲՀԿ-ի հետ խորհրդարանական անցուդարձն ու հակամարտությունը, սպասվող բարիկադային ցնցումները, Սերժ Սարգսյանը լռել, քթի տակ չարախինդ ժպտացել է: “Հրապարակի”տեղեկություններով, արդեն իսկ կա որոշում` “սկսելու”:  ԲՀԿ փոքր իսկ անկանոն շարժման դեպքում բոլոր գործարար պատգամավորները տարհանվելու են դեպի ՀՀԿ, նրանց հետ արդեն իսկ աշխատանք է տարվում: Վերջիններս, ի դեպ, […]

Ջանք չի խնայում. Ժամանակ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզում գրաված նախկին դիրքը վերականգնելու փորձեր է կատարում: ”Ժամանակի” հետ զրույցում լրատվամիջոցների այս տեղեկությունը հաստատաեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Հարցին, հնարավոր է արդյոք հունիսին Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվի հենց իր Ս. Խաչատրյանի թեկնածությունը, Հարությունյանը կարծիք հայտնեց, որ նախկին մարզպետն ամեն ինչ փորձելու է անել, որ եթե ոչ ինքը, […]

Շարունակվում է ժամկետանց հավկիթի վաճառքը. Ժողովուրդ

Չնայած վերջերս շատ բարձրաձայնվեց ժամկետանց հավկիթի վաճառքի մասին, այնուամենայնիվ, խնդիրը դեռ չի լուծվել։ Նույնիսկ փորձ չի արվում այն լուծել։ Հայաստանում դեռ շարունակվում է ժամկետանց հավկիթի վաճառքը։ Իսկ երեկ  ”Ժողովուրդ”-ը ՀՀ գյուղնախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ այս տարվա մարտի 14-20-ը ՀՀ է ներմուծվել 302 հազար 400 հատ սննդային հավկիթ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի