11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԱՄՆ քաղաքացին պատանդ է մնացել Երեւանի օդանավակայանում. Հրապարակ

ԱՄՆ հայ վետերանների միության նախագահ Վիգեն Ղազարյանը նյարդայանցած “Հրապարակ”-ի հետ զրույցում այն միտքն է արտահայտել, որ Հայաստանն արժանի չէ բարեգործությունների: Մարտի 7-ին նա  Հայաստան է եկել`  հաշմանդամ կամ սոցիալապես անապահով ազատամարտիկների համար 680 կգ բարեգործական բեռով  եւ իր բեռներով պատանդ է ընկել ՀՀ մաքսային սահմանին: Բանն այն է, որ նախկին ազատամարտիկը տեղյակ չէր ՀՀ օրենքներից եւ […]

Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է Վազգենի նստավայրը. Առավոտ

Սյունիքի առաջին մարզպետ (2005-2008թթ.) Սուրեն Աբրահամյանը “Առավոտի”  հետ զրույցում պատմեց, որ Սյունիքի մարզում Սդղի գյոլ կոչվող տարածքում գտնվող հանգստյան տունը, որը վերջին տարիներին սեփականաշնորհել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, եղել է Վազգեն Սարգսյանի նստավայրը: “Երբ Վազգեն Սարգսյանը նշանակվեց պետնախարար Սյունիքի գծով, եւ կառավարության կողմից որոշում ընդունվեց Սյունիք-Զանգեզուր պատմական ծրագիրն իրագործելու մասին, դա գիտականորեն մշակված […]

Ինչո՞վ է զբաղված Ուկրաինայում Հայաստանի դեսպանը. Ժողովուրդ

Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե հստակ չի կարող պնդել, որ Ղրիմի բոլոր հայերը “կողմ” են քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելու հարցին։ Հակոբյանի տեղեկացմամբ՝ Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջեւ պառակտման վտանգ չկա. “Մենք աշխատում ենք միասնաբար, եւ քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք, ապրում ենք այստեղ, ապա մեր […]

Նպատակը կառավարության անվստահությունը չի. 168 ժամ

Ապրիլի 28-ին ոչ իշխանական քառյակը խորհրդարան է ներկայացնելու կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը։ Շատերին թվում էր, որ քառյակի նպատակն է՝ հասնել գործող կառավարության պաշտոնանկությանը։ Սակայն քառյակի անդամ, Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը “168 ժմա”-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք 99 տոկոսով համոզված են այդ նախաձեռնությունը տապալվելու է, քանի որ ՀՀԿ-ական մեծամասնությունը պաշտպանելու […]

ԲՀԿ չխոսկան հարսները. Հրապարակ

“Հրապարակ”-ի  տեղեկություններով՝ մի քանի օր առաջ կուսակցությունից տեղի ունեցած արտահոսքի պատճառով Գագիկ Ծառուկյանը լուրջ խոսակցություն է ունեցել կուսպատասխանատուների հետ, հանձնարարել է այստեղ-այնտեղ ավել-պակաս չխոսել։ Երեկ ԲՀԿ-ականները համավոր հարսներ էին դարձել, շրթունքները կամոյաբար այնպես էին սեղմում, որ թվում էր, թե Ծառուկյանը տեսնում է դա։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Հիվանդ երեխաներին տեղավորում են միջանցքներում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը պարզել է, որ հանրապետության մանկական հիվանդանոցները լեփ-լեցուն են թոքաբորբով եւ շնչուղիների բորբոքումով հիվանդ երեխաներով։ Վիճակը երբեմն սրվում է այն աստիճան, որ հիվանդներին ստիպված են լինում տեղավորել հիվանդանոցների միջանցքներում։ Չնայած սրան, բոլոր պաշտոնական մարմինները պնդում են, որ համաճարակ չկա, չի կարելի խոսել համաճարակի մասին։  Թերթի թղթակիցը երեկ շրջել է հիվանդանոցներում, խոսել պաշտոնյաների հետ, գրեթե […]

Հիվանդ երեխաների հոսքը ՛՛Արաբկիր՛՛ բժշկական համալիր այնքան մեծ է, որ նրանց մի մասը տեղավորվում է միջանցքներում. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Երեկ տեղեկացրել էինք, որ հիվանդ երեխաների հոսքը ՛՛Արաբկիր՛՛ բժշկական համալիր այնքան մեծ է, որ նրանց մի մասը տեղավորվում է միջանցքներում։ Պարզվում է, ծանրաբեռնված են աշխատում նաև մյուս մանկական հիվանդանոցները։ ՛՛Սուրբ Աստվածամայր՛՛ և ՛՛Մուրացան՛՛ կլինիկաների տնօրենները մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված են։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները […]

Ուկրաինայի դեսպանի ճակատագիրը՝ մի քանի օր անց. Ժամանակ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի՝ Հայաստանում հետագա աշխատանքի ճակատագիրը կորոշվի օրեր անց։ ‘’Ժամանակի՛՛ դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Կիեւը ՀՀ վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մարտի 27-ին ծրագրվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից հետո, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների քվեարկությանն է դրվելու Ղրիմում կայացած հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին բանաձեւի նախագիծը։   Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Ինչու է կառավարությունը երկխոսության հրավիրում ՛՛Դեմ եմ՛՛-ին. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ հարցազրույցը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: -Կոնկրետ պահանջը ՛՛պարտադիր՛՛–ին է վերաբերում, որ՛՛պարտադիր՛՛բառը հանվի օրենքից: Այդ հարցում Դուք պատրա՞ստ եք զիջման գնալ: -Ի վերջո, մենք բառերի մասին չենք խոսում, մենք խոսում ենք համակարգերի մասին: Մենք չենք խոսում կոնկրետ որեւէ բառ հանելու կամ դնելու մասին: Խնդիրը պետք է դիտարկել համակարգային եւ համակարգի մեջ: Սրան է վերաբերում հարցը: Ես կարծում եմ, որ առաջարկություն ներկայացնողները […]

Չի բացառվում, որ ԲՀԿ-ը անառակ որդու նման վերադառնա. Հայոց աշխարհ

”Խորհրդարանական հերթական քառօրյան չափազանց բուռն սկսվեց։ Ըստ որում մարտականորեն է տրամադրված ոչ միայն ընդդիմությունը, այլեւ կառավարությունը”,-գրում է ՛՛Հայոց աշխարհը՛՛ ու հավելում. ՛՛Հետաքրքիր է, որ առանձնակի ագրեսիվությամբ քառօրյայի առաջին երկու օրերին աչքի ընկան ՛՛Բարգավաճ Հայաստանի՛՛ ներկայացուցիչները։ Հասկանալ նրանց կարելի է։ Երկար ժամանակ լինելով իշխանության մեջ՝ զրկված էին ազատագրական ճարտասանությունն օգտագործելու հնարավորությունից, մինչդեռ հոգին պահանջում էր։ Հիմա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի