20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Տիկին Զոհրաբյանին վարչապետի տրամադրությունը չի հետաքրքրում. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, չնայած ԱԺ 4 խմբակցությունները երեկ որոշել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը բարձրացնել ապրիլի 28-ին, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե այդ ամենն իրեն չի հետաքրքրում: Ավելին, երեկ նա մասնակցել է “Բրեյն ռինգ” ինտելեկտուալ խաղի “ՀՀ վարչապետի գավաթ” մրցաշարի եզրափակիչ խաղին: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թերթի հետ զրույցում ասաց, […]

Վարորդները չեն “պլստա”. Չորրորդ իշխանություն

Կառավարությունն առաջիկայում ընդունելու է Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների նոր “դիզայնը”: Հիմնական փոփոխությանը լինելու է այն, որ տառերի չափերը մեծանալու են, իսկ պատճառն այն է, որ արագաչափերն ու տեսախցիկները հաճախ չեն տարբերում իրար նման տառերը: “Չորրորդ իշխանությունը” գրում է, թե հետո էլ ասում են՝ կառավարությունը չի մտածում մասնավոր բիզնեսի մասին։ Տեսնո՞ւմ եք ինչպես է մտածում։ Նույնիսկ […]

Առայժմ 9 թեկնածու. Հայոց աշխարհ

  Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին արդեն հայտեր են ներկայացվել: Մշակույթի նախարարությունից “Հայոց աշխարհ”-ին տեղեկացրին, որ արդեն հայտ է ներկայացրել 9 հոգի, որոնց անունները, սակայն, իրենք իրավասու չեն հայտնել, քանի որ դրանով կխախտեն անձի գաղտնիության իրավունքը: Սակայն մամուլում մի քանի հավակնորդի անուն այնուամենայնիվ շրջանառվում է, եւ […]

Քոչարյանը դեռ չի վերադարձել. Ժամանակ

“Ժամանակ”-ը գրում է, որ երբ այստեղ ոչ իշխանական 4 ուժերը համափայնության են գալիս կառավարության հրաժարականի պահանջի շուրջ, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում է: Վերջինս գնացել էր ՌԴ` մասնակցելու ռուսական “Սիստեմա” ընկերության տնօրենների խորհրդին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Սյունիքի Վարդանիկը. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը կրկին ակտիվացել է: Նա, որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, հիմնավորվել է Գորիսում: Ինչպես Գյումրիում Վարդանիկն էր այլընտրանքային քաղաքապետարան ձեւավորել, այնպես էլ Լիսկան է Գորիսի ՀՀԿ գրասենյակը դարձրել այլընտրանքային քաղաքապետարան, որը նորոգել է եւ այնտեղ մարդկանց է ընդունում, խնդիրներ կարգավորում, կուսակցական հավաքներ անում, կարճ ասած՝ իր շուրջը նոր բեւեռ […]

Որտեղ է պահում անձնական գումարները վարչապետը. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանը  բավական արդյունավետ է կառավարում իր անձնական ֆինանսները: Նա իր գումարները (որոնք, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմում են շուրջ 950 հազար դոլար) ոչ թե դնում է “բարձի տակ” կամ բանկում՝ ցպահանջ հաշվի վրա, այլ ներդնում է՝ որպես ավանդ։ Այսպիսով` Տ. Սարգսյանը ոչ միայն տոկոսավճարներ է ստանում, այլեւ իր լուման է ներդնում, […]

Նախկին դատավորի անհավանական արկածները. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանն աշխատանքից ազատվելուց հետո, անցյալ տարեվերջին, հեռացավ ԱՄՆ՝ Կալիֆորնիա, որտեղ, պարզվում է, զարմանահրաշ արկածներ է ունեցել: Գլենդելում նա գտել է “Հայ վետերանների միություն” կոչվող հասարակական կազմակերպությունը, ներկայացել որպես “կռված տղա” եւ փորձել դառնալ այդ կազմակերպության անդամ: Իր հետ նախկին դատավորը բերել է ինչ-ինչ ճանապարհներով ձեռք […]

Իրանցիները կանգնեցրին դրամի արժեզրկումը. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, մարտի 21-ին Նովրուզը Հայաստանում նշելու նպատակով իրանցի զբոսաշրջիկների հոսքն արդեն սկսվել է եւ միանգամից անդրադարձել արտարժույթի շուկայի վրա։ Երեկ դրամի արժեզրկումը կանգ է առել, եւ բորսայում գործարքներ չեն կնքվել։ Թերթի կանխատեսմամբ, իրանցիների բերած արտարժույթի այդպիսի էֆեկտը իրեն զգացնել կտա առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում։ Այս եւ այլ հետաքրքիր հոդվածներ թերթի այսօրվա համարում:

ՀԷՑ-ի վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել ընկերությունում. Հրապարակ

“Հրապարակը” թերթը գրում է. “ՀԷՑ-ի վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ում, այստեղ ոչ միայն հավելագրումներ են անում, այլեւ մասնաճյուղերի տնօրենները տեղամասային պետերին պարտադրում են ամեն գնով իրենց գրպանից լրացնել պակասորդները. կապ չունի՝ մեղավոր են, թե ոչ: Խնդիրն այն է, որ կառույցը պարզերես լինի ղեկավարության առաջ, եւ պետերն աշխատանքը չկորցնեն: Հատկապես անմխիթար վիճակում […]

Արշոն նպաստել է ընկերուհիների պոռնկությամբ զբաղվելուն. Ժամանակ

“Ժամանակ թերթը” գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արշալույս Փարսադանյանի գործի դատական քննությունը: Մինչև դատական վիճաբանություններին անցնելը մեղադրողը՝ Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ա. Սարգսյանը, միջնորդել էր ինքնասպանության հասցնելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով , ամբաստանյալ Փարսադանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Նախաքննական մարմինը Արշալույսին մեղադրել է միայն պոռնկությանը նպաստելու համար՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի