09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է Վազգենի նստավայրը. Առավոտ

Սյունիքի առաջին մարզպետ (2005-2008թթ.) Սուրեն Աբրահամյանը “Առավոտի”  հետ զրույցում պատմեց, որ Սյունիքի մարզում Սդղի գյոլ կոչվող տարածքում գտնվող հանգստյան տունը, որը վերջին տարիներին սեփականաշնորհել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, եղել է Վազգեն Սարգսյանի նստավայրը:

“Երբ Վազգեն Սարգսյանը նշանակվեց պետնախարար Սյունիքի գծով, եւ կառավարության կողմից որոշում ընդունվեց Սյունիք-Զանգեզուր պատմական ծրագիրն իրագործելու մասին, դա գիտականորեն մշակված լուրջ փաստաթուղթ էր, բոլոր ոլորտների զարգացման վերաբերյալ:

Այն ժամանակ Ղարաբաղն իր ունեցած հնարավորություններով շատ ավելի ուժեղ էր, նկատի ունեմ նաեւ ռազմական բաղադրիչը, քան Սյունիքը: Մեր ծրագրի հիմնական նպատակն էր ուժեղացնել Սյունիքը իր ունեցած հնարավորություններով, որ յուրաքանչյուր պահի թիկունք լիներ,սատարեր Ղարաբաղին: Դրա համար Վազգեն Սարգսյանը իր փոքր աշխատակազմով գնաց եւ տեղավորվեց Սդղի Գյոլում:

Անունն էր հանգստյան տուն, բայց այն կիսաթալանված վիճակում էր, շտաբի վերածեցինք ու դրանից հետո երկրի համար մի շարք կարեւոր որոշումներ այդտեղ են ընդունվել: Ազգային անվտանգության խորհրդի երկու կարեւոր նիստ այդտեղ է կայացել”,- պատմեց պարոն Աբրահամյանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ