20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ լռեցրեց “Դեմ եմ”-ին. 168 ժամ

“Դեմ եմ” շարժումը հադես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ նախաձեռնությունը մարտի 28-ին Սահմանադրական դատարանի դիմաց խորհրդանշական լուռ ակցիա կկազմակերպի, կոչեր ու ելույթներ չեն հնչի: 

Ըստ “168 ժամ”-ի,  հասարակական ճնշումը, վստահաբար, ՍԴ անդամներին կդրդի ավելի օբյեկտիվ որոշում կայացնել: Բայց, ինչպես տեղեկացնում են նախաձեռնողները, նրանք այդ օրը որոշել են լռել: Սա եւս կարելի կլինի նորմալ համարել, գուցե երիտասարդներին չի բավականացրել քաղաքական փորձառությունը` նման իրավիճակներում ճիշտ որոշում կայացնելու համար:

Բայց առավել ուշագրավ ու մտորելու տեղիք է տալիս նրանց հայտարարության վերջին մասը` գրեթե սպառնալից տոնով հնչած կոչը` հանկարծ որեւէ մեկը չհամարձակվի խախտել սահմանադրական լռությունը: Շատ հետաքրքիր է` հատկապես ո՞վ է այս գաղափարի հեղինակը: Արդյոք երիտասարդնե՞րը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ