15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

“ՌԵբյատա, դավայտե ժիծ դոուժնը”. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ երեկ Շիրակի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանը,  հարցին` ինչո՞ւ Է Գյումրիում գործում երկու քաղաքապետարան, եւ արդյո՞ք դա օրենքի սահմաններում է, պատասխանել էր. “Դա քրեորեն պատժելի երեւույթ չի, եթե մարդը բացել է, նույն հաջողությամբ կարող է բացել մարզպետարան կամ, չգիտեմ, Մայքլ Ջեքսոն իր օֆիսի անունը կարա դնի, Մագնոլիա…  բայց այլեւս թույլ չենք տալու անդաստիա­րակ քայլեր”: “Այս կապակցությամբ “ժամանակի” հարցին ի պատասխան` Գյումրիի նախկին քաղաքապետն ասաց. “Իմ գրասենյակի անունը ժողովուր­դը դրել է”: Մեր հարցին` հա­մոզվա՞ծ եք, որ ոստիկանության կողմից քայլեր չեն ձեռ­նարկվի, Գյումրիի նախկին քա­ղաքապետն ասաց. “Չեմ հա­վատում, որ որեւէ քայլ ձեռ­նարկվի: Ես կոչ եմ անում ոստիկանապետին եւ մյուսին` ռեբյատա, դավայտե ժիծ դրուժնը””,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախանձ պատգամավորները կարող են նոր խումբ կազմել ու գնալ Քեսաբ. Իրավունք

“Իրավունքը” գրում է, որ մի քանի օր Է, ինչ Սիրիա են մեկնել Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք հանդիպում են ունեցելՔեսաբի տեղահանված հայության հետ` փորձելով հնարավորինս հասկանալ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ հանդիպել են նախագահ Ասադի հետ: “Չնայած մտահղացումը բավական հետաքրքիր Է եւ մարդասիրական, այնուամենայնիվ, Աժ-ում հայտնվեցին պատգամավորներ, որոնք իրենց դժգոհությունը հայտնեցին վերոնշյալ խմբի նախաձեռնության եւ […]

ԴԱՀԿ–ը կանացի ներքնազգեստ, կրծկալներ, հագուստ է աճուրդի հանել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը գլխավորում է “Քեթրին գրուպ” ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը, ուշագրավ աճուրդներ է կազմակերպում։ “”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն այս օրերին աճուրդի միջոցով վաճառքի է հանել կանացի բլուզ՝ մեկնարկային գինը 8200 դրամով, կիսաշրջազգեստ՝ 2800 դրամով, …մի շալ՝ 96 դրամով։ ԴԱՀԿ-ը նույնքան մատչելի գներով աճուրդի […]

Քաղաքապետարանում շիկացած կրքերը չեն հանդարտվում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Արթիկի քաղաքապետարանում շիկացած կրքերը չեն հանդարտվում։ “”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի հարաբերությունները շարունակում են լարվել։ Պատճառն այն է, որ ՀՀԿ-ական քաղաքապետին ընտրվելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել ԲՀԿ-ական պատգամավորը, եւ հիմա ՀՀԿ-ականը չի ենթարկվում նրան։ Բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ արդեն որերորդ […]

Նաիրիտցիներին վախեցրել են. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ “Նաիրիտ գործարան” ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել։ “”Ժողովուրդ”-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հայտարարեց, որ գործարանի տնիօրինությունն իրենց սպառնում է՝ ասելով, որ բողոքի ակցիա անցկացնելու դեպքում ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա։ Տեղեկացնենք, որ գործարանի աշխատակիցները պետք է այս օրերին […]

Գումարները տրվում են, բայց “ստացող” չկա. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է, որ կառավարությունը շարունակում է օգնության կարգով պետբյուջեից գումարներ հատկացնել սիրիահայերին, բայց “ստացող” չկա։ “Բանն այն է, որ սիրիահայերի մի ստվար հատված կրկին վերադարձել է Սիրիա կամ պարզապես մեկնել Հայաստանից, սակայն պետբյուջեից նույն քանակությամբ գումարներ են դուրս գրվում։ Ո՞ւր են գնում այդ փողերը, եթե հասցեատերերը չկան։  Խնդրի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք աշխատանքի […]

Ծառուկյանը փորձում է պարզել, թե ինչպես է կուսակցությունից տեղեկատվական արտահոսք եղել. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է, որ ասում են, թե օրերս Ծառուկյանն առանձին-առանձին իր մոտ է կանչել Վահե Հովհաննիսյանին ու Նաիրա Զոհրաբյանին, փորձելով հասկանալ, թե ինչպես է կուսակցությունից արտահոսք եղել՝ օրերս Հրազդանում տեղի ունեցած դեպքի՝ ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանի զարմիկ, ԲՀԿ այժմյան պատգամավոր Դավիթ Քոչարյանի արձակած կրակոցների մասին։ “Հիմա, ըստ մեր աղբյուրների, ԲՀԿ-ն բաժանված է երկու մասի՝ […]

Ռուսաստանի պուրակ` Երեւանում. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ օրերս Հայաստանում էր ՌԴ նախկին դեսպան Կովալենկոն, որը Հարավային Կովկասի հարցերով ՌԴ նախագահի խորհրդականն է։ “Վերջինս պարբերական այցեր է ունենում իր “վոտչինա”՝ կարգավորելու ոչ միայն ֆինանսական, այլև “գեոքաղաքական”, նեյրոլինգվիստիկ, այն է՝ ռուսաց լեզվի դասընթացների և տարածմանը նվիրված հարցերը։  Ի դեպ, սպասվում է, որ առաջիկայում Երևանի կենտրոնում, Սիրահարների այգու պատկերով և նմանությամբ […]

Հերթական էլիտար հարսանիքը. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ առաջիկայում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԱ, ՆԳ, պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանի կրտսեր որդին ամուսնանալու է գեներալ Ներսիկ Նազարյանի դստեր հետ: “Չնայած որոշվել էր, որ հարսանիքը տեղի է ունենալու ապրիլի 25-ին` շաբաթ օրը, բայց քանի որ այդ օրը հաջորդում է ապրիլի 24-ին, որոշել են պսակադրությունն անել հաջորդող […]

Սեյրան Օհանյանը՝ չորրորդ նախագահ, Սերժ Սարգսյանը՝ վարչապե՞տ.Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Խիստ հավաստի աղբյուրների համաձայն, գնալով ամրապնդվում ու լրջանում է նախնական այն որոշումը, որ իշխանության թեկնածուն 2018-ի նախագահական ընտրություններում լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո պլանավորում են վարչապետ նշանակել։ Իսկ՝ արդեն նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը տեսնում է ինքն իրեն։ Իսկ այդ վարչապետը սպասվող սահմանադրական փոփոխություններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի