08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նախանձ պատգամավորները կարող են նոր խումբ կազմել ու գնալ Քեսաբ. Իրավունք

“Իրավունքը” գրում է, որ մի քանի օր Է, ինչ Սիրիա են մեկնել Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք հանդիպում են ունեցելՔեսաբի տեղահանված հայության հետ` փորձելով հնարավորինս հասկանալ ստեղծված իրավիճակը,
ինչպես նաեւ հանդիպել են նախագահ Ասադի հետ:

“Չնայած մտահղացումը բավական հետաքրքիր Է եւ մարդասիրական, այնուամենայնիվ, Աժ-ում հայտնվեցին պատգամավորներ, որոնք իրենց դժգոհությունը հայտնեցին վերոնշյալ խմբի նախաձեռնության եւ կատարած աշխատանքի վերաբերյալ:

Կատարված այցի եւ դժգոհության ալիքի հետ կապված’ «Իրավունքը» մեկնաբանություն ստացավ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.

“Դա իրականացվել է անձնա­կան նախաձեռնությամբ, մար­դիկ պայմանավորվածություն են ձեռք բերել եւ գնացել, հա­տուկ պատվիրակություն չի ուղարկվել: Շատ ողջունելի Է նման նախաձեռնությունը, քանի որ նրանք տեղում կու­սումնասիրեն եւ ետ վերադառ­նալուն պես մեզ տեղեկատ­վություն կտրամադրեն: Իսկ այն մարդիկ, ովքեր բողոքում են, կարող են մեկ այլ խումբ կազմել եւ գնալ, ոչ ոք չի ար­գելում գնալ եւ մեր հայրենակիցների վի­ճակը տեղում ուսումնասիրել: Պատգամա­վորների կողմից տրամադրված տեղեկատ­վությունից հետո պարզ կլինի, թե ինչով կարող ենք օգտակար լինել մեր հայրենա­կիցներին””,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ