09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Քաղաքապետարանում շիկացած կրքերը չեն հանդարտվում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Արթիկի քաղաքապետարանում շիկացած կրքերը չեն հանդարտվում։

“”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի հարաբերությունները շարունակում են լարվել։ Պատճառն այն է, որ ՀՀԿ-ական քաղաքապետին ընտրվելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել ԲՀԿ-ական պատգամավորը, եւ հիմա ՀՀԿ-ականը չի ենթարկվում նրան։ Բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ արդեն որերորդ անգամ Արթիկի ավագանու նիստերը տապալվում են։

Պարզվում է՝ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին քաղաքապետի դեմ կռվում աջակցում է հարազատ հայրը՝ Թուրինջ Պետոյանը։ Թե ինչով կավարտվի այս  գզվռտոցը, դժվար է կանխատեսել”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ