Ուկրաինայի դեսպանն այլեւս չի վերադառնա Հայաստան. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ իրենց տեղեկություններով` ՄԱԿ-ում Հայաստանի “դեմ” քվեարկությունն անակնկալ է եղել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի համար.
“Քվեարկության նախօրյակին Երևանից զանգահարել են նրան, ասել, որ չեզոք ենք քվեարկելու, ու կարող է այս “ավետիսը” փոխանցել ուկրաինական կողմին, որը Հայաստանում իր դեսպան Կուխտային ժամանակավոր հետ էր կանչել՝ տեսնելու, թե ինչպես է քվեարկելու Հայաստանը ՄԱԿ-ում։ Քվեարկության օրը, ուկրաինական ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դեսպանը կվերադառնա Երևան՝ “անկախ Հայաստանի քվեարկությունից”։
Մեր տեղեկություններով, սակայն, ուկրաինական ԱԳՆ-ում տարակուսած են, և արդեն որոշում կա, որ պարոն Կուխտան չի վերադառնա”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։