16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Չի հաղթել, նշանակվել է. Հայոց աշխարհ

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը:   Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  Արզումանյանի մրցակիցը՝ Ա.Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, հայտարարել է, թե` “Անդրանիկ Արզումանյանը չի հաղթել, նրան նշանակել են Արմեն Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանը”:

Նոր վարչապետը՝ չորեքշաբթի. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով՝ այս օրերին ամենահետաքրքիր հարցի պատասխանը, թե ով կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, հայտնի կդառնա չորեքշաբթի: Այդ օրը կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ էլ ներկայացվելու է նոր վարչապետը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Փակել են ոսկու շուկայի մուտքը. Ժողովուրդ

Ինչպես տեղեկացնում է “Ժողովուրդ”-ը, երեկ Երեւանի ոսկու շուկայի ոսկերիչները բողոքի ակցիա են արել՝ փակելով շուկայի մուտքը: Պատճառն այն է, որ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը 60-100 տոկոսով բարձրացնում է ոսկերիչների տաղավարների աշխատավարձերը, ինչին վերջիներս դեմ են: Աբրահամյանն արդարացել է՝ ասելով, որ ուրիշ տարբերակ չունեն: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Անցում պլան “Բ”-ին. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն գրում է, որ “Հրաշալի քառյակի” պլան “ա”-ն տապալվելուց հետո այսօր փորձ է արվում գործի դնել պլան “բ”-ն։ Ակնհայտ է, որ այս անգամ էլ հարցը չի հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, որովհետեւ չորսից առնվազն երկուսը դա չեն պահանջի, իսկ մյուսներն էլ միայնակ դժվար թե որեւէ արդյունք արձանագրեն։  Այսօր քառյակի ղեկավարների հանդիպման խնդիր է դրված, […]

Ծեծել են սիրիահայերի՞ն. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ապրիլի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ըստ ականատեսների, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող “Փակ Շուկայի” դիմաց: Վիճաբանությունը սկսել է ներսում, իսկ շուկայի դիմաց դարձել է ծեծկռտուք։ Ըստ ականատեսների, տուժողները եղել են սիրիահայեր։ Վիճաբանությանը միջամտել են մի խումբ  ոստիկաններ, եւ, ըստ ականատեսների, դեպքին մասնակցած մի շարք անձինք բերման են ենթարկվել։ […]

Կփոխվի դաշնակցականների կազմը. Ժողովուրդ

 Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին  հայտնի դարձավ, որ ապրիլի 18-19-ը ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողով անցկացնել։  ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը  թերթի ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը։    Հավանական է՝ ԳՄ-ի արդյունքում փոփոխություններ կատարվեն ՀՅԴ ղեկավար կազմում։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ո՞ւմ է տանելու Տիգրան Սարգսյանը. Հրապարակ

 Ըստ “Հրապարակի”, Կենտրոնական բանկում Սերժ Սարգսյանի հնչեցրած նախազգուշացմանը, թե կառավարությունում էական փոփոխություններ են սպասվում,  ապարատում մեկնաբանում են որպես նախարարական կազմի լայնածավալ փոփոխության մասին հստակ հայտարարություն: Ըստ լավատեղյակների, պաշտոնանկ է արվելու ներկա նախարարների մոտ 70 տոկոսը, կասկածելի է անգամ ՕԵԿ պորտֆելների հարցը, որոնք ավելի շատ կախված են ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ բանակցությունների վերջնարդյունքից: Ըստ ՀՀԿ-ականների, Տիգրան Սարգսյանն իր հետ […]

Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.   ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է սկսել՝ այդ նպատակով անգամ “դրսից տղա բերելով”։ Նա Հայաստան է հրավիրել ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային ու նրան “ուղարկել” Սերժ Սարգսյանի մոտ։ Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, Բաղդասարյանը ցանկացել է, որպեսզի Բորդյուժան Ս. Սարգսյանի մոտ բարեխոսի իր համար՝ համոզելով […]

ՊԵԿ նախագահն անսպասելի փոփոխություններ է կատարել. Հայկական ժամանակ

 “Հայկական Ժամանակ”-ը գրում է, որ իրենց հավաստի տեղեկություններով` անցած ուրբաթ օրը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ղեկավարած կառույցում անակնկալ կերպով կադրային մի շարք փոփոխություններ է կատարել: “Դա թույլ է տվել ոմանց ՊԵԿ-ում ենթադրել, որ փոխատեղումները կապված են Խաչատրյանի պաշտոնի հնարավոր փոփոխության հետ: Երեկ ՊԵԿ մամուլի ծառայությունից հաստատել են, որ կադրային փոփոխություններ են կատարվել` […]

Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի. ռուս քաղաքագետ. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Տ. Սարգսյանի հրաժարականը, ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը ասել է. “Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի, պետք է ունենա, այլապես Բրյուսելում չէր հնչեցնի այդքան պատասխանատու հայտարարություններ”: “Մ. Կոլերովը ժխտել է, որ հրաժարականը ներկայացվել է Կրեմլի ճնշման ներքո. “Տ. Սարգսյանը դեռ խորհրդային տարիներին սկսել է զբաղվել քաղաքականությամբ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի