20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ խոսում է Գրիգորիչը..Իրատես de facto

“Իրատես de facto”-ի լրագրող Կարմեն Դավթյանը զրուցել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված:

 

-Խորհրդարանի կուլիսներում խոսում են, որ հենց Գալուստը մի լավ բան է ասում ամբիոնից, “ղեկավարությունը”, գիտեք` ով, փսորում է նրա ասած “գաղափարախոսությունը”, ասենք, էն օրը, երբ Դուք մեջբերում արեցիք Թումանյանից, դահլիճը քարացած լսում էր, ԲՀԿ-ն “շանթահարված” դուրս էր թռչում դահլիճից, էֆեկտն անչափ խորն էր, մեկ էլ Արգամիչը Ձեզ հարցրեց՝ ինչո՞ւ սկզբից չասացիք, որ Թումանյանն է ասում, որ ԲՀԿ-ն դահլիճից դուրս չգար:

Յուրաքանչյուր ըգործում է իր լիազորությունների շրջանակում: Էֆեկտը ես եմ, ես եմ արժեքավորում իմ գործողությունները, ես ընդամենը կարողանում եմ բանախոսել յուրաքանչյուր հարցի շուրջ:

-Էդ մեկը` հաստատ. ԲՀԿ-ն իր կյանքում երբեք դահլիճից դուրս չէր եկել, դա նախադեպ էր, եթե չասենք` սիմվոլիկա էր հետագա զարգացումների համար: Տեսնում եք` նրանք, ովքեր վաղը դուրս են գալու մի հսկա մեծամասնության կառավարության դեմ, Ձեր երկու բառից իրե՛նք դուրս թռան ԱԺ դահլիճից:

Այո, երբ ես խոսում եմ, բոլորը պետք է ոտքի կանգնեն:

-Եվ դուրս գան, ինչպես ընդունված է “ներվայինները դուրս գան դահլիճից” սկզբունքով, ճիշտ է, մի քիչ խանգարող եղավ, բայց ամեն բան առավել քան ճշգրիտ էր: Գրիգորիչ, բայց ինձ թվում է, թե Ձեզ նախանձում են:

Չեն կարող, լավ կլիներ իրենք էլ կարողանային ինձ ընդդիմախոսել: Լավ կլիներ՝ իրենց կշիռն էլ էդպիսին լիներ, այ այստեղ է, որ ասում եմ գաղափարախոսություն, որն էլ մեր դեպքում շատ լավ աշխատում է:

 

Զրույցը ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ