15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Ամենաշատը մի քանի ամսվա կյանք ունեն բենզին սրսկվողները”Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է.

Հայաստանում գործող թմրամոլների հիմնական խավը օչգտագործում է բենզինով պատրաստված տարբեր թմրանյութեր, որը ստանում են բենզինը սովորական դեղատնից գնած “կոդեին” պարունակող որևէ դեղամիջոցի հե միախառնելուց՞

“Այս ամենահեշտ և էժան տարբերակն է այսօր սրսկվելու համար: 3-4 հազար դրամ ծախսում են ու հասնում են իրենց նպատակին:Ամենատարածվածը սովորական “Պիրալգին”, “Սոլպադեին” դեղերն են , որը ցանկացած դեղատանը կա: Առնում են բենզինով առանձնացնում են , սարքում են իրանց ուզածը ու սրսկվում: Բայց դա մահա: Ամենաշատը մի քանի ամսվա կյանք ունեն բենզին սրսկվողները”,-“Ժամանակի” հետ զրույցում պատմեց մի քանի անգամ տարբեր հանցագործությունների, այդ թվում ՝ թմրանյութ օգտագործելու համար դատապարտված Արմենը:

Նշենք, որ վերը նշված “կոդեին” պարունակող դեղամիջոցները ընդգրկված են կառավարության 2003 թվականի համապատասխան 11/29 արաշումով սահմանված ցանկում:Այդ ցանկը կոչվում է ենթակա թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորների ցանկ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ